Պարադոքս․ Բնակչության արտարժույթով ավանդներն անշեղորեն աճում են, չնայած Հայաստանի համար համեմատաբար ցածր տոկոսներին
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո, «Խնայբանկ»-ի բոլոր քաղաքացիների խնայողությունները «սառեցվեցին»։ Այս գործընթացը չշրջանցեց նաեւ մեր երկիրը։ Հիշեցնենք, որ 1990 թվականի սկզբին Հայաստանում հաշվվում էր քաղաքացիների ավելի քան 1,9 մլն ավանդ, որոնց ընդհանուր գումարը կազմում էր մոտ 5,2 մլրդ խորհրդային ռուբլի։ Այսինքն՝ հանրապետությունում գրեթե յուրաքանչյուր ընտանիք «Խնայբանկ»-ում ունեցած ավանդի մասին վկայող փաստաթուղթ հանդիսացող խնայողական գրքույկ…