Ամերիկյան օդանավակայանում սկսել են աշխատել ինքնավար Ottobot ռոբոտ առաքիչներ

Ամերիկյան Ottonomy ընկերությունը Ցինցինատիի (Հյուսիսային Քենտուկի) օդանավակայանում գործարկել է ապրանքների առաքման նախագիծ ինքնավար ռոբոտներով. մեքենայի հետ շփումը սոցիալական հեռավորության խախտում չէ, գրում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով New Atlas-ին։ Ottobot քառանիվ ռոբոտից առաքում ստանալու համար ճանապարհորդը պետք է հատուկ բջջային հավելված տեղադրի, որի միջոցով կարելի է պատվիրել սննդամթերքներ, ըմպելիքներ եւ հուշանվերներ, որոնք վաճառվում են օդանավակայանի մի քանի…

Նավթն էժանացել է ավելի քան 2 տոկոսով

Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազել են 2 տոկոսով եւ ավել՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով հումքի պահանջարկի հետ կապված անորոշության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 2.57 տոկոսով՝ հասնելով 71.63 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 3.09 տոկոսով՝ հասնելով 68.67 դոլարի։

Պղինձն էժանանում է

Երկուշաբթի պղնձի գները նվազում են, վկայում են սակարկությունների տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,8%-ով՝ հասնելով 4,2595 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 0,74 տոկոսով՝ մինչեւ 9437,5 դոլար, ալյումինի արժեքը՝ 2,16 տոկոսով՝ մինչեւ 2724,5 դոլար, ցինկի արժեքը նվազել…

ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից ՀՀ ուղարկվող բեռների մաքսային հայտարարագրումը

Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել եւ միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն Խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության առաջարկով ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։ Հիշեցնենք,…

Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների

Թուրքական ազգային արժույթը երկուշաբթի օրը կրկին հասնել է ռեկորդային ցածր ցուցանիշների՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչեւ 17,04 լիրա։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։ Միաժամանակ, տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է երկու անգամ, ինչը դարձել է ազգային արժույթի արժեքի ամենամեծ անկումներից մեկը վերջին տարիներին։ Հունվարին դոլարը կազմել է մոտ 7,3 լիրա։ Անցած ուրբաթ լիրան վաճառվում…

«Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակել է Թուրքիայից եւ Իրանից մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները

«Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակել է Թուրքիայից եւ Իրանից մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները, հայտնում է գերատեսչությունը։ Արգելքի տակ են հայտնվել կիտրոնի, մանդարինի, պղպեղի, խաղողի եւ նռան 33 արտադրողների արտադրանքը։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, հայտնաբերվել են պեստիցիդների 12 մնացորդներ, որոնցից տասը հնարավոր չէ օգտագործել Ռուսաստանում։ «Նման պեստիցիդների կոնցենտրացիան, ինչպիսիք են քլորպիրիֆոսը, ացետամիպրիդը, որոնք վտանգավորության երկրորդ դասի նյութեր են, ավելի…

ՆԱՍԱ-ի տիեզերական զոնդը պաշտոնապես «դիպել է» Արեգակին

ՆԱՍԱ-ի տիեզերական զոնդը պաշտոնապես «դիպել է» Արեգակին՝ ընկղմվելով չբացահայտված արեգակնային մթնոլորտի մեջ, որը հայտնի է որպես պսակ, հայտնել է AP-ն։ Parker արեւային զոնդը թռել է պսակով ապրիլին՝ Արեգակին տիեզերանավի ութերորդ մոտեցման ժամանակ: Գիտնականներն ասում են, որ տվյալների ստացման համար պահանջվել է մի քանի ամիս, իսկ հետո՝ մի քանի ամիս՝ հաստատման համար: 2018 թվականին գործարկած Parker-ը…

Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ․ ԱՀ ՏԿԵՆ

Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Քայլեր են ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում են զերծ մնալ անհարկի շահարկումներից։

«Hexact»-ը գործնական տարին ամփոփում է 400 տոկոսանոց աճով

Փոփոխությունների հայտնաբերման, վեբ-մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման լուծումներ առաջարկող «Hexact»-ը 2021 թվականն ամփոփում է տարեկան հասույթի 400% աճով։ Ստարտափը հաճախորդներ ունի 160 երկրներում, իսկ 3 հիմնական պրոդուկտների՝ «Hexometer»-ի, «Hexowatch»-ի և «Hexomatic»-ի վճարող հաճախորդների թիվն ընդհանուրի մեջ 20 տոկոսից ավելի է։ Ներկայում «Hexact»-ի էկոհամակարգի պրոդուկտներն օրական ավելի քան 60 միլիոնից ավելի ավտոմատացման ու մոնիտորինգի առաջադրանք են մշակում։ Պրոդուկտները…