Հնդկաստանը «Չանդրայան-3» տիեզերական կայանը բաց է թողել դեպի Լուսին

Հնդկական ռոբոտ-տիեզերական կայանը ավարտել է իր պտույտը Երկրի շուրջ և հաջողությամբ իրականացրել է դեպի Լուսնի ուղղություն դուրս գալու իր մանևրը, հայտնում է Հնդկաստանի տիեզերական գործակալությունը: «Չանդրայան 3»-ն ավարտում է իր պտույտը Երկրի շուրջ և շարժվում դեպի Լուսին: Պերիգեի հաջող մեկնարկը… տիեզերանավը դուրս է բերել Լուսնի ուղեծիր», – թվիթերում գրել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը: Ակնկալվում է, որ «Չանդրայան 3»-ը կհասնի լուսնային…

Բրիտանիայում առաջին անգամ փոստային առաքումներ են կատարել դրոնների օգնությամբ

Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) առաջին փոստային առաքումն է կատարել անօդաչուների օգնությամբ։ Այս մասին տեղեկացրել է BBC կորպորացիան։ Skyports ընկերության դրոնները սկսել են նամակներ եւ մինչեւ 6 կիլոգրամ ծանրոցներ ուղարկել Օրկնեյան կղզիների միջեւ (արշիպելագ Շոտլանդիայում)։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Գրամեսեյ եւ Խոյ կղզիներին։ Առայժմ անօդաչու առաքման աշխատանքը նախատեսված է երեք ամսով, սակայն հետագայում…

Fitch-ը մինչեւ АА+ մակարդակի է իջեցրել ԱՄՆ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

Fitch վարկանիշային գործակալությունը «ААА»-ից «АА+»-ի է իջեցրել ԱՄՆ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը։ Այս մասին նշվել է գործակալության կայքում օգոստոսի 1-ին հրապարակված հայտարարությունում։ «Fitch Ratings-ն իջեցրել է Միացյալ Նահանգների էմիտենտի արտարժույթով դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «АА+» մակարդակի «ААА»-ից»,- նշվել է հրապարակման մեջ։ Ըստ վարկանիշի՝ հաստատվել է կայուն կանխատեսում։ Գործակալության հայտարարության համաձայն՝ որոշումը կապված է ԱՄՆ-ում հաջորդ երեք…

ԵԱՏՄ-ն ցանկանում է ավելի շատ ազատ առևտրի գոտու համաձայնագրեր կնքել

ԵԱՏՄ-ն մտադիր է մեծացնել այն պետությունների ցանցը, որոնց հետ պայմանագրեր է կնքում ազատ առևտրի գոտու մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության ամենաառաջադեմ ձևերից են: Միևնույն ժամանակ, իսկապես, ԵԱՏՄ անդամ…

Samsung-ի նախկին թոփ-մենեջերին ձերբակալել են ընկերության տվյալները հափշտակելու համար

Samsung-ի նախկին թոփ-մենեջերը ձերբակալվել է գաղտնի տվյալների հափշտակման մեղադրանքով, որոնք նա օգտագործել է Չինաստանում Samsung գործարանի պատճենն ստեղծելու համար։ Նրա գործողությունների հասցրած վնասը գնահատվել է 233 մլն դոլար։ Bloomberg-ի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է այս տարվա մայիսին։ 65-ամյա ձերբակալվածի անունը չի հրապարակվում։ Նա աշխատել է ընկերությունում 18 տարի, վերջին 10 տարին՝ SK Hynix միկրոսխեմաների արտադրության կորեական…

Տոկիոյի վարչակազմն օգոստոսից կներդնի ChatGPT բոլոր գերատեսչությունների աշխատանքում

Տոկիոյի վարչակազմը մտադիր է օգոստոսից մայրաքաղաքի բոլոր գերատեսչություններում ներդնել չաթ-բոթ՝ ChatGPT արհեստական բանականության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։ «[ChatGPT]-ի օգտագործումը կսկսվի օգոստոսից բոլոր գերատեսչություններում,- նահանգապետի խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։- Մենք մտադիր ենք դրա կիրառումն իրականացնել մի շարք վարչական ոլորտներում»։ Կոիկեի խոսքով, ChatGPT-ը կգործի տեղի բնակչության համար փաստաթղթեր…

ԵՄ-ն Google-ին մեղադրում է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ

ԵՄ կարգավորիչները նոր հակամենաշնորհային մեղադրանքներ են ներկայացրել Google-ի դեմ, որոնք կարող են տուգանքների և ընկերության բիզնես գործելակերպը փոխելու հրամանների հանգեցնել, գրում է The New York Times-ը։ «Google-ին մեղադրանք է առաջադրվել ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ՝ առցանց գովազդում իր գերիշխող դիրքն օգտագործելու միջոցով՝ մրցակիցների դիրքերը խաթարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպայում ինտերնետ շուկայի ամերիկյան մենաշնորհն…

ՀՀ կադաստրի կոմիտեն դարձավ չափագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի և կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանի, առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ընթացող Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին:  Հայտնում են կոմիտեից: Միջոցառման պաշտոնական բացման արարողության ժամանակ Չափագրողների միջազգային ֆեդերացիան հաստատել է ՀՀ Կադաստրի կոմիտեի անդամակցությունը:…

Մարկ Ցուկերբերգի կարողությունն այս տարի ավելացել է մոտ 44 մլրդ դոլարով

Անցած տարի Մարկ Ցուկերբերգը մետա-տիեզերքի համար պատրաստ էր ծախսել մինչեւ վերջ, որպեսզի գերիշխի վիրտուալ իրականությունում, գրել է Fortune-ը։ Եվ դա նրա վրա քիչ փող չի նստել։ Ինչ-որ պահի նրա կարողությունը նվազեց ավելի քան 100 մլրդ դոլարով՝ ցնցող անկում millennial-ի համար, որն ընդամենը մի քանի տարի առաջ հարստությամբ երրորդ մարդն էր աշխարհում։ Այս տարի մինչեւ հիմա…

Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ ամերիկյան պետական պարտքի հետ կապված անորոշության իրավիճակում։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,77 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75 դոլարի, WTI-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,78 տոկոսով՝ հասնելով 71,13 դոլարի: