Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը. բանակցությունները շարունակվում են

Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, որպեսզի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն…

Նավթը շարունակում է թանկանալ

Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է՝ երկուշաբթի օրվա թռիչքից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել ՕՊԵԿ+-ի որոշումը արդյունահանումը կրճատելու մասին։

Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,44 տոկոսով՝ մեկ բարելը 85,3 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 0,45 տոկոսով՝ 80,78 դոլար։

Ոսկու գինն իջնում է

Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան թեթեւակի իջնում է (մեկ տրոյական ունցիան՝ 1 997 դոլարի մակարդակում), վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 3,15 դոլարով կամ 0,16 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 997,25 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 24,05 դոլար։

ԱԶԲ-ն կանխատեսում է 4,8 տոկոս աժ 2023 եւ 2024 թվականներին Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար

Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) այս տարի կանխատեսում է առավել արագ աճ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող տնտեսությունների համար, ինչը պայմանավորված է համավարակի սահմանափակումների շարունակական թուլացման արդյունքում սպառման, զբոսաշրջության և ներդրումների խթանմամբ։ Իր զրոյական ՔՈՎԻԴ ռազմավարությունից հեռանալուց հետո՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  (ՉԺՀ) վերաբացումը դարձել է այն հիմնական գործոնը, որը գունեղություն է հաղորդում այս տարածաշրջանի աճի հեռանկարներին։…

Շվեդ գիտնականները մարտկոցներ են ստեղծել փայտից, կոկոսից և կիտրոնից

Շվեդ գիտնականները մարտկոց են ստեղծել էկոլոգիապես մաքուր նյութերից՝ փայտից, կոկոսից և կիտրոնից։ Կախված արտաքին պայմաններից՝ այն կարողանում է պահպանել թե՛ ջերմությունը, թե՛ զովությունը։ Սարքը ստեղծելու համար փայտի ստրուկտուրան լցոնում  են  ցիտրուսայինների և կոկոսի հիմք ունեցող մոլեկուլներով։ Դրանք վերածվում են պոլիմերի, որը թույլ է տալիս կուտակել և արտազատել էներգիա։ «Գաղափարն այն է, որ կոկոսի մոլեկուլները կարող…

Պղնձի գինը, առաջին եռամսյակին գրանցած աճից հետո, իջնում է

Պղնձի գինը երկուշաբթի առավոտյան իջնում է, ընդ որում՝ նախորդ եռամսյակի արդյունքներով մետաղը թանկացել է ավելի քան 7 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,56 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 607 դոլար։ Առաջին եռամսյակի արդյունքներով՝ արդյունաբերական մետաղն այդ բորսայում թանկացել է 7,38 տոկոսով՝ ի հաշիվ գերազանցապես լավատեսական տրամադրությունների…

ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են մինչեւ ապրիլի 1-ն ազատվել iPhone-ներից. «Коммерсантъ»

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են ազատվել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններից, գրում է «Коммерсантъ»-ը։ Հոդվածում նշվում է, որ նախագահի աշխատակազմն արդեն ստացել է, իսկ տարածաշրջանի պաշտոնյաները շուտով կստանան առաջարկություններ՝ կապված ամերիկյան սմարթֆոններն այլ օպերացիոն համակարգով հեռախոսներով փոխարինելու հետ։ Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից։…

Պղնձի արժեքն իջնում է

Երեքշաբթի պղնձի գինն իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը տոկոսադրույքի վերաբերյալ։ Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,59 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,933 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է  1,37…

Ալկոհոլի նոր տեսակների տուրքը կիջեցնեն մոտ 5 անգամ

Հայաստանում դիստիլացված ալկոհոլի, այդ թվում եւ հանրապետությունում շատ չտարածված ըմպելիքների պետական տուրքը կիջեցվի 5 անգամ՝ տարեկան 15 մլն-ից հասնելով 3 մլն դրամի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Գործունեության իրականացման վերաբերյալ տեղեկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 21-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա…

Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի

Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, կողմերը ձեռք են բերել լիակատար կոնսենսուս այս հարցում, ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ «Չնայած Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ այն բանով, որ Իրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, Իրանը եւ Ռուսաստանն այս հարցում լիակատար կոնսենսուսի են հասել»,- ասել է…