Բելառուսի համար գազի գնի մակարդակի պահպանումը բացատրվում է ինտեգրացիոն համաձայնագրերի արտոնություններով

2022 թվականին Բելառուսի համար գազի գնի մակարդակի պահպանումը բացատրվում է ինտեգրացիոն համաձայնագրերի արտոնություններով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սա ամրագրված է նաև ստորագրված [միության] ծրագրերով, այնտեղ հատուկ գներ են նշված Բելառուսի համար։ Իհարկե, Բելառուսն առանձնանում է, առանձնանում է ռուսական բնական գազ գնող այլ երկրներից, միանշանակ օգտվում…

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը  թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝  4.8% տարեկան: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 27.12.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի…

DANZ-ի ասելիքը պարզ է. «Արտադրված է Հայաստանում» պիտակն այլևս որակի, ոճի և «հայկականը» նորաձև դարձնելու մասին է (ֆոտո)

DANZ-ի ֆեշն խանութներն այսօր գործում են մայրաքաղաքի երկու խոշոր մոլերում՝ «Դալմա Գարդեն մոլ» և «Երևան Մոլ»։ Նոյեմբերի 24-ին «Մեգամոլ Արմենիա»-ի առաջին հարկում բացվեց DANZ-ի՝  Երևանում թվով երրորդ խանութ-սրահը, որտեղ ներկայացված է բրենդի ամբողջ տեսականին։ Ընկերության գրանցած հաջողություններն ու բրենդի նկատմամբ ամեն օր մեծացող պահանջարկը շարժառիթ հանդիսացան ունենալ նոր մասնաճյուղ։ DANZ-ը տեղական շուկա մտավ համարձակ գաղափարներով…

Հայտնի է iPhone SE 3-ի թողարկման ամսաթիվը

Apple-ը կներկայացնի 3-րդ սերնդի iPhone SE-ն 2022 թվականի մարտին, հաղորդում է TechRadar-ը։ Ըստ վերջին տվյալների՝ iPhone SE 3-ը կպատրաստվի նույն դիզայնով, ինչ երկու տարվա վաղեմության մոդելները եւ կլինի ընկերության միակ սմարթֆոնը՝ 4,7 դյույմանոց հեղուկ-բյուրեղյա դիսփլեյով։ Չնայած արտաքին տարբերությունների բացակայությանը՝ նորույթը աջակցություն կստանա հինգերորդ սերնդի ցանցերի եւ Apple A15 Bionic չիփսեթի համար, որը ներկայացված է iPhone…

Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Շուրջ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը տեղի ունեցող և ստարտափ էկոհամակարգը սատարող SSSholidays միջոցառմանը: Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի կողմից, որը SSSholidays-ի…

Փորձագետ. Հայաստանից արտագաղթի աճը կապված է անվտանգության խնդիրների եւ անորոշության հետ

Հայաստանից արտագաղթի աճի պատճառը աշխատանքի բացակայությունը, բիզնեսի շահութաբերության ցածր մակարդակը, արտերկրում ընտանիքների վերամիավորման գործընթացը, ինչպես նաեւ անվտանգության լիարժեք երաշխիքների բացակայությունն ու անորոշությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Մարդիկ, նրա խոսքով, սկսել են առաջնորդվել ժամանակավոր կատեգորիաներով, քանի որ վաղվա օրվա նկատմամբ վստահություն չկա։ Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունները…

Ոսկին էժանանում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին

Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան նվազում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի` որպես «անվտանգ» ներդրումների այլընտրանքային օբյեկտի եկամտաբերության բարձրացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.41 տոկոսով կամ 7.55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1776.85 դոլարի: Արծաթի` մարտ ամսվա ֆյուչերսները թանկացել են 0.04 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով…

2021 թվականին ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ն 4 տոկոսով կաճի. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը կաճի 4 տոկոսով: Այս տվյալները հայտնել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով երկրորդ Եվրասիական կոնգրեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հնգյակի» երկրները հաղթահարում են կորոնավիրուսի տարածման հետեւանքները: Մենք տարին ավարտում ենք ոչ վատ ցուցանիշներով, որոնք գերազանցել են մինչհամավարակային մակարդակը: Եվրասիական բանկի գնահատումներով՝…

Մրցակցության եւ շուկաների բրիտանական վարչությունը Meta-ին (Facebook) կարգադրել է վաճառել Giphy-ն

Մրցակցության եւ շուկաների բրիտանական վարչությունը (CMA)  Meta-ին (Facebook) կարգադրել է վաճառել Giphy անիմացիոն պատկերների հարթակը: Սա Միացյալ Թագավորության առաջին քայլն է այսպես կոչված «Big Tech»-ի դեմ՝ ոլորտի կարգավորումն ուժեղացնելու ջանքերում, փոխանցում է Reuters-ը։ CMA-ն հայտարարել է, Giphy-ի ձեռքբերումը կնվազեցնի մրցակցությունը սոցցանցերի եւ  մեդիա գովազդի միջեւ: Facebook-ը, որը վերջերս վերանվանվեց Meta Platforms, հայտարարել է, որ կարող…

Աշխարհի առաջին «կենդանի ռոբոտներն» այժմ կարող են վերարտադրվել

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ աշխարհում առաջին «կենդանի ռոբոտները», որոնք հայտնի են որպես «քսենոբոտներ», այժմ կարող են վերարտադրվել, գրել է NYP-ն։ Ռոբոտների մասին մանրամասները հրապարակվել են անցյալ տարի այն բանից հետո, երբ փորձերը ցույց տվեցին, որ դրանք կարող են շարժվել եւ ինքնաբուժվել: Փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմները կարող են գտնել այլ միայնակ բջիջներ եւ…