Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել համաժողովի մասնակիցներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Մաքսային միության կազմավորման առաջին տարիներին Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների միջև առևտրային կապերի կտրուկ ակտիվացմանը  և այդ երկրների տնտեսական աճի խթանմանը,  վերջին տարիներին փոխադարձ առևտրի ու ներդրումների նվազեցում…

Ռուսաստանի արդյունաբերողների միությունը հաղորդագրություն է տարածել երևանյան համաժողովի մասին

Ռուսաստանի արդյունաբերողների միությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է 2016թ հոկտեմբերի 13-ից 16-ը Երևանում  Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումի անցկացման մասին, տեղեկացնում է rcpp.ru-ն: «Եվրասիական միություն՝ գործարար համայնքի փոխազդեցության և միավորման նոր հնարավորությունները» թեմայով ֆորումի նպատակը եվրասիական գոտում առևտրատնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ Եվրասիական տնտեսական միության, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՊՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ անդամ երկրների մասնակցությամբ: Ֆորումի համանախագահներն են…