![]() |
Արա ԱբրամյանԵվրասիական գործընկերության միջազգային |
![]() |
Նարեկ Խաչատրյան–Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի գործադիր տնօրեն |
Եվրասիական գործընկերության IV միջազգային համաժողովի միջոցառումները ներառված են «Եվրասիա մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները» խորագրով միջազգային համաժողովի ծրագրում, որն անցկացվում է ԵԱՏՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակներում:
Հանաժողովն անցկացնում են ՀՀ կառավարությունը և Եվրասիական տնտեսական խորհուրդը 2019թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ում։
Համաժողովի նպատակը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ամրապնդումն ու նոր գործընկերային հարաբերությունների ստեղծումն է:
Միջոցառումների մասնակիցները կծանոթանան լավագույն միջազգային փորձին, կստանան զարգացող աշխարհում տեխնոլոգիական ժամանակակից ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև խորհրդատվություն կստանան արտադրողականության բարձրացման և մրցունակության, արտահանմանն ուղղված արտադրանքների առաջխաղացման, տրանսպորտային փոխադրումների թվային ֆինանսական տեխնոլոգիաների վերաբերյալ և այլն:
Եվրասիական գործընկերության IV միջազգային համաժողովի միջոցառումներին սպասվում է 300 մասնակից, այդ թվում ԵՏՀ կոլեգիայի անդամները (նախարարներ), ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, «Ռոստեխ» պետական ընկերության պատվիրակությունները, ժամանակակից թվային ֆինանսական տեխնոլոգիաների մշակողներ և օգտագործողներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ, ԵԱՏՄ երկրների, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Կանադայի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Եվրասիական գործընկերության IV միջազգային համաժողովի ծրագիրը բերված է Հավելված 1-ում:
Համաժողովին մասնակցել ցանկացողներըին խնդրում ենք գրանցվել http://ereforum.org կայքում:
«Եվրասիա մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները» համաժողովի ծրագիրը բերված է Ներդիր 2-ում, որտեղ առանձնացված են Եվրասիական գործընկերության IV միջազգային համաժողովի միջոցառումները (16.00-ից 19.00)
«Եվրասիա մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները» համաժողովին մասնակացության գրանցումը սահմանափակ է և կատարվում է միայն կազմակերպիչների հետ համաձայնեցված առանձին ցուցակներով:
Եվրասիական գործընկերության IV միջազգային համաժողովի միջոցառումներին մասնակցությունը սահմանափակված չէ: