Windows 11-ի նոթատետրը մուգ թեմա կստանա

Microsoft ընկերությունն ունի Windows Insider կոչվող հատուկ ալիք, որտեղ մասնակիցներն առաջինն են ստանում են Windows 11-ի վերջին թարմացումները եւ փորձարկում դրանք: Հայտնի է դարձել, որ նման օգտատերերի համար հասանելի է Նոթատետրի նոր տարբերակը։ Ըստ մշակողների՝ հավելվածում բազմաթիվ փոփոխություններ են հայտնվել, այդ թվում՝ մութ թեմա։ Լռելյայն տեքստային խմբագրիչի նոր տարբերակն ավելի լակոնիկ կերպով է տեղավորվում նոր…

Չինաստանից ինժեներները ներկայացրել են փափուկ ցատկող ռոբոտի աշխատանքային նմուշ

Չինաստանից ինժեներները ներկայացրել են փափուկ ցատկող ռոբոտի աշխատանքային նմուշ, որն ունակ է ընդամենը մեկ վայրկյանում շարժվել իր մարմնի երկարությունից 6 անգամ ավելի արագ։ Տեխնոլոգիայի մասին ավելի մանրամանս նկարագրված է Nature Communications ամսագրում։ Հայտնի է, որ ռոբոտի երկարությունը 6,5 սանտիմետր է, քաշը՝ 1,1 գրամ։ Կիսասֆերաները պատրաստված են պլաստիկից եւ շրջանակված են ճկուն օղակով։ Սֆերաներից ուրաքանչյուրը լցված…

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից:

«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։

Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, ոլորտային ուսումնասիրությունների, վարույթների իրականացման հարցում օժանդակության ցուցաբերման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև մրցակցության կանոնների խթանման նպատակով համաժողովներ,…

Բացահատվել է Apple-ի երկրորդ VR ականջակալը

Apple-ը, դեռեւս վիրտուալ իրականության առաջին սերնդի ականջակալները չթողարկած, սկսել է երկրորդի վրա աշխատել, հայտնում է MacRumors-ը: Լրագրողները ծանոթացել են հեղինակավոր ինսայդեր Մին-Չի Կոյի զեկույցին, ով Apple-ի VR ականջակալների մասին նոր տեղեկություններ է բացահայտել։ Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն սկսել է աշխատել վիրտուալ իրականության ականջակալների երկրորդ տարբերակի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Apple-ը դեռ չի ներկայացրել առաջին…

Meta-ն հունվարին ԱՄՆ-ում գրասենյակներ կբացի

Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում է Facebook սոցիալական կայքը, հայտարարել է, որ մինչեւ հունվարի վերջը ամբողջությամբ կբացի իր գրասենյակները ԱՄՆ-ում, սակայն աշխատակիցներին հնարավորություն կտա հետաձգել հեռահար աշխատանքից դուրս գալը, գրում է Wall Street Journal-ը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գրասենյակում աշխատանքի «հետաձգման» նոր ծրագիրն այնպես է մշակված, որ աշխատակիցներին ավելի ճկուն հնարավորություններ տրամադրվեն: Այս ծրագիրը հասանելի է…

Sony-ն փխրուն առարկաներ տեղափոխող ռոբոտ է ստեղծել

Ճապոնական Sony Group էլեկտրական կոնգլոմերատը անդրոիդ ռոբոտ է մշակել, որն ունակ է տեղափոխել եւ չվնասել այնպիսի փխրուն եւ հեշտությամբ դեֆորմացվող առարկաներ, ինչպիսին է մի բաժակ ջուրը կամ տորթը։ Ակնկալվում է, որ այն հաջորդ տարի կփորձարկվի հիվանդների եւ տարեցների իրական պայմաններում խնամքի մեջ, չորեքշաբթի հաղորդում է Sankei թերթը: Ռոբոտը համալրված է սենսորներով, որոնք թույլ են տալիս…

Նավթը թանկանում է

Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են, քանի որ ներդրողները լավատեսորեն են տրամադրված տնտեսության նկատմամբ՝ օմիկրոն կորոնավիրուսի լարման հետ կապված մտահոգությունների թուլացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 0.71 տոկոսով՝ հասնելով 76.35 դոլարի՝ բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 0.93 տոկոսով՝ մինչեւ 73.02 դոլար։

Ոսկու գինը թույլ աճ է գրանցում

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր աճում է, քանի որ ներդրողները նախապատվություն են տալիս թանկարժեք մետաղին։ Այս մասին վկայում են առեւտրի տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 0,11%-ով կամ 2 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1787,55 դոլարի։ Արծաթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,09%-ով եւ կազմել 22,453 դոլար մեկ ունցիայի…

Հայտնի է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը

Դեկտեմբերի 1-ին Telcell-ը հայտարարեց, որ արձանագրվել է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը։ Հաջողակ օգտատերը Լիզեթ Գրիցենկոն է, ով Telcell Wallet-ում նույնականացվել է վերջերս ու հավելվածի ակտիվ օգտատեր է: Լիզեթն աշխատում է Hyatt Place Yerevan հյուրանոցում՝ որպես HR բաժնի ղեկավար։ Telcell-ը մեծ անակնկալ էր պատրաստել՝ իր օգտատիրոջը նվիրելով 400 000 BON-ուսային միավոր՝ հավելվածում նվերներով փոխանակելու…