Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար կարող է դառնալ 200 դրամ

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կփոփոխվի ջրի սակագինը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել», –…

Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա. ՀԾԿՀ նախագահ

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022 թվականի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Կարող եմ ասել՝ սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, միանշանակ, չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են», – նշեց Բաղրամյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում…

Իջեւանում մեկնարկեց ԵՄ-ի «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը

=Իջևանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Տավուշի մարզում։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն․ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային…

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին): ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև Մաքսային Միության «Կաթի և…

Հայաստանի բանկերի կողմից վճարված հարկերի ծավալն աճել է շուրջ 7.7 տոկոսով

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել շուրջ 7.7 տոկոսով, իսկ ուղղակի հարկերը՝ 5.5 տոկոսով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից։ Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ի 3-րդ եռամսյակում ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, իսկ շահութահարկի եւ…

Սալվադորն իր բիթքոիններից ստացած շահույթի մի մասն օգտագործում է 20 դպրոցների ֆինանսավորման համար

Սալվադորն իր բիթքոիններից ստացած շահույթի մի մասն օգտագործում է երկրում 20 դպրոցների ֆինանսավորման համար: Սալվադորը վերջերս գնել է եւս 420 բիթքոին այն բանից հետո, երբ մետաղադրամը իջել է 59 000 դոլարից ցածր, որի հետեւանքով նրա ընդհանուր պահուստները հասել են 1120 բիթքոինի, որոնք այժմ արժեն մոտ 69 միլիոն դոլար՝ ընթացիկ գնով: «Ես ուզում եմ հայտարարել, որ…

Բիլ Գեյթս. Նավթային հսկաներից մի քանիսը կընկնեն՝ մաքուր էներգիային անցնելու հետ կապված

Նավթային հսկաներից մի քանիսը կընկնեն՝ մաքուր էներգիային անցնելու հետ կապված, կարծում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, գրում է Axios-ը։ Գեյթսը նախազգուշացրել է այն ենթադրությունների կապակցությամբ, որ «նոր դարաշրջանները նշանավորվում են հսկաների անկմամբ», բայց հավելել է. «Այո, այս հսկաներից մի քանիսը կընկնեն, գիտե՞ք արդյոք, որ 30 տարի հետո որոշ նավթային ընկերություններ շատ ցածր գին կունենան… Կարծում…

ՕՊԵԿ-ը եւ դրա դաշնակիցները հրաժարվում են ավելացնել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ-ը եւ դրա դաշնակիցները, որոնք ձեւավորել են ՕՊԵԿ+ կազմակերպությունը, համաձայնել են հավատարիմ մնալ դեկտեմբերից սկսած նավթի արդյունահանումն օրական 400.000 բարելով ավելացնելու պլաններին՝ չնայած ԱՄՆ-ի կողմից նավթի գների աճի զսպմանն ուղղված լրացուցիչ մատակարարումների պահանջներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Սպիտակ տունը հայտնել է, որ Վաշինգտոնը կդիտարկի իր տրամադրության տակ եղած գործիքների ամբողջ սպեկտրը՝ ապահովելու համար, որպեսզի մատչելի…

«Բանկերի դերակատարումը մարտահրավերային տարում իսկապես զգալի էր». ՀԲՄ-ն ամփոփել է համակարգի գործունեության արդյունքները

Հայաստանի բանկերի միությունում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանն ու տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեցին բանկային համակարգի գործունեության երրորդ եռամսյակի ամփոփ ցուցանիշները: Միությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Կորնավիրուսային համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ առևտրային բանկերի գործունեությանը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանը փաստեց, որ նշված ժամանակահատվածում համակարգի արձագանքն իրապես եղել է…