Կառավարությունը լուծարեց «Որոտանի հիդրոէլեկտոկայանների համալիր» ՓԲԸ-ն. այն էլէներգիայի արտադրությամբ այլևս չէր զբաղվում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Գորիսում գտնվող «Որոտանի հիդրոէլեկտոկայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը: Ընկերության լուծարումից հետո առկա ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ ՊՆ-ին վերապահվել են ՀՀ կառավարության 2010-ի նոյեմբերի 4-ի…

Նոր կարգավորում. Մինչեւ մեկ մլն դրամի արտահանման դեպքում մաքսատուրքը կհանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց հվանություն տալ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որով մինչեւ մեկ մլն դրամի պրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվում է: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ սա տարեկան բյուջեի վրա նստելու է ընդամենը 100 մլն դրամ, սակայն դրա տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ: «Այդպես եղավ, երբ մենք գինու արտահանման վճարը…

Գազի գնի ինչ փոփոխություններ կարող են լինել. Սահմանված մեխանիզմը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից:…

Պղինձը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գներն աճում են՝ Չինաստանում անշարժ գույքի ոլորտի հետ կապված մտահոգությունների նվազման ֆոնին, ցույց են տալիս առեւտրի տվյալները: Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճում է 0,59%-ով՝ հասնելով 4,4592 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։ Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսում աճել է 1,63 տոկոսով՝ մինչեւ 9719,5…

Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները

2022թ-ի հունվարի 10-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up green finance practices in Armenia” ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երրորդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով: Սեմինար քննարկումը նվիրված էր ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքների և ոլորտի բարելավման առաջարկների…

Չինաստանը 2030 թվականին դոլարային արտահայտությամբ աշխարհի առաջատար տնտեսությունը կդառնա

Համաշխարհային տնտեսության արտադրության ծավալը հաջորդ տարի առաջին անգամ կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, եւ մի փոքր ավելի երկար կպահանջվի, քան նախկինում ենթադրվում էր, որպեսզի Չինաստանը առաջ անցնի թիվ մեկ տնտեսություն համարվող Միացյալ Նահանգներից: Բրիտանական Cebr խորհրդատվական ընկերությունը կանխատեսել է, որ 2030 թվականին Չինաստանը կդառնա աշխարհի առաջատար տնտեսությունը դոլարային արտահայտությամբ՝ երկու տարի ուշ, քան նախորդ տարվա Համաշխարհային…

ՊԵԿ-ը նախատեսում է 2021թ․ եզրափակել հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով. ամփոփում

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել…

ՄՊՀ․ Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի

Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նա, մասնավորապես, հայտնեց, որ բենզինի շուկայում գործող «Petrol Market» ընկերության 100%-ը ձեռք է բերվել աֆիլացված ընկերությունների կողմից։

«Այսպիսով, շուտով Հայաստանում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի»,-ընդգծեց Գեւորգյանը։

Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ. ԿԲ նախագահ Մարտին Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթ է ունեցել ԿԲ-ում 2021 թվականի տարեմուտի ընդունելությանը: Ստորեւ ներկայացնում ենք ելույթը. «Մեծարգո պարոն Վարչապետ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Ավարտին է մոտենում 2021 թվականը և հետահայաց նայելով կարելի է փաստել, որ այն մեր տնտեսության համար որոշակի դժվարությունների տարի էր։ Այնուամենայնիվ, կարող ենք գնահատել, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ…

Հայտնի է անցնող տարվա լավագույն սմարթֆոնը

Հանրահայտ youtube-բլոգեր Մարկես Բրաունլին (ավելի քան 15 մլն բաժանորդ) ներկայացրել է 2021թ. թողարկված սմարթֆոնների իր վարկանշային աղյուսակը։ Տեսանյութը հրապարակվել է Բրաունլիի ալիքում, տեղեկացնում է «ГазетаРу»-ն։  http://https://www.gazeta.ru/ Ամենահաջող գաջեթը, բլոգերի կարծիքով, Samsung Galaxy S21 Ultra-ն է։ Կորեական բրենդի առաջատարն աչքի է ընկնում համեմատաբար ոչ մեծ արժեքով, ասել է նա։ Բրաունլին նաեւ ընտրել է ամենամեծ էկրանով լավագույն սմարթֆոնը՝…