ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: