Ներկայացված նկարը ստացվել է Վիկտոր Բլանկոյի 4-մետրանոց հեռադիտակով Չիլիում՝ Սերո Թոլոլոյի Միջամերիկյան աստղադիտարանում: Այն ցուցադրում է NGC 1672 գալակտիկան: Այդ օբյեկտը տեղակայված է Երկրից 51 միլիոն լուսային տարի հեռավորության վրա՝ Ոսկե Ձուկ համաստեղությունում, գրում է universemagazine.com-ը:

NGC-ը բավականին ուշագրավ գալակտիկա է: Դրա միջուկը շրջապատված է տաք գազի օղակով, որում կան ռենտգենային ճառագայթման կետեր, որոնք համապատասխանում են նորածին աստղերին: Գալակտիկայի կենտրոնը նույնպես ցուցադրում է բարձր ակտիվություն: Այն փայլում է տարբեր ալիքային դիապազոնում՝ ռենտգենյանից մինչեւ ինֆրակարմիր: Աստղագետների կարծիքով՝ դա կապված է միջուկում տեղակայված գերծավալուն սեւ անցքի գործունեության հետ:

NGC 1672 լուսանկարը ստացվել է դիտարկման արդյունքում, որն իրականացվել է Վիկտոր Բլանկոյի 4-մետրանոց հեռադիտակով: Դրա նպատակը միլիոնավոր գալակտիկաների քարտեզագրումն է, որպեսզի պարզի առեղծվածային մութ էներգիայի էությունը: Այդպես է կոչվում էներգիայի հիպոթետիկ տեսակը, որը ներառված է Տիեզերքի մաթեմատիկական մոդելի մեջ դրա ընդլայնումը բացատրելու համար:

Չնայած իր անվանմանը՝ DECam-ը նաեւ կիրառվում է օբյեկտների ուսումնասիրման համար, որոնք գտնվում են Երկրի հարեւանությամբ: Օրինակ՝ նախորդ տարի այն օգնել է աստղագետներին հայտնաբերել 2021 PH27 աստերոիդը: Այդ օբյեկտն ունի Արեւի շուրջ պտտվելու հայտնի ամենափոքր ժամանակաշրջանը Արեւային համակարգի բոլոր փոքր մարմինների շրջանում: