Վարչապետի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը

Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ուրախ եմ Հայաստանում ողջունել մեր հարգարժան հյուրերին և մաղթել բարեհաջող աշխատանք: Լինելով վարչապետ՝ մեր գործընկերների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր,…

Արա Աբրահամյանի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը

Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Երևանում Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգայինհամաժողովի բացմանը հոկտեմբերի 5-7, 2017թ.   «Բարև Ձեզ, հարգելի´ բարեկամներ: Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում՝ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովին, որն անց է կացվում «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական…

ԵԳՄ երկրորդ համաժողովը կնշանավորվի համագործակցության նոր առաջարկներով և նոր նախագծերով. Սուրեն Կարայան

Հարցազրույց՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ: -Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Պարո՛ն Կարայան, ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը,  որ սկսել է Արա Աբրահամյանը: Նախարարությունը կարևորում է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի անցկացումը Երևանում։ Համաժողով, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, այլ…

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ)

Մամուլի հաղորդագրություն Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ) www.ereforum.org 2017թ. Հոկտեմբերի 5-7 Երևան, «Մերիդիան» էքսպո կենտրոն   Հոկտեմբերի 5-7-ը՝ Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի,…

Հաջողակ բիզնես-համագործակցության համար միջպետական համաձայնագրերում փոփոխություններ պետք է կատարվեն

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որ նախաձեռնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գործընկերային հարաբերությունների և հայաստանյան շուկայում խոշոր ներդրումների լուրջ հարթակ է դարձել: Համաժողովի կազմակերպիչներն ամենօրյա ջանքեր են գործադրում ոչ միայն նոր համատեղ ձեռնարկների հաջողությունն ապահովելու, այլև արդեն գոյություն ունեցող ձեռնարկների ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, հայկական սարքաշինության…

Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովը նպաստում է Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների գործարար կապերի ընդլայնմանը. Դավիթ Ղալթախչյան

Նախորդ տարի Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր  Ռուսաստանի հայերի միության և Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության, և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Համաժողովը նպատակ ունի ապահովել հայկական արտադրողների ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում,  նպաստել Հայաստանում ԵԱՏՄ երկրների գործընկերների ներդրումների ներգրավմանը: Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովից արդեն մեկ տարի է անցել և համաժողովի համակարգող խորհրդի աշխատակազմն ամենօրյա…

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարցերով խորհրդի նախագահության նիստին

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ՌԴ նախագահի ազգամիջյան հարցերով խորհրդի նախագահության նիստին: Նիստը նվիրված էր հուլիսի 20-ին Յոքշար Օլեյում Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստի ժամանակ  ՌԴ նախագահի տված հանձնարարականների կատարմանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ազգությունների հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, նախագահության խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Տիշկովը, կոնֆլիկտային իրավիճակների մոնիթորինգի և լուծման…

Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանին ՌԴ պետական շքանշան է շնորհել

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Մարդասիրության ոլորտում Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցում մեծ ներդրման համար պարգևատրել.

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանով Արա Արշավիրի Աբրահամյանին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահին և ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանին:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b6-2

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն առաջընթաց է գրանցում. Գլեբ Նիկիտին

Երևանում այսօր բացվել է «Armenia Expo 2017» տասնյոթերորդ միջազգային առևտրաարդյունաբերական ֆորումը: Տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող  120 կազմակերպություն «Armenia Expo 2017»-ին են ներկայացրել իրենց արտադրանքը: Ցուցահանդեսի մասնակիցները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով  ոչ միայն վաճառել իրենց արտադրանքը, այլև կապեր հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ: Ֆորումը կգործի երեք օր: Ցուցահանդեսի պաշտոնական  բացման արարողությանը ներկա էին…

Երևանում հանդիպել են հայ և ռուս գործարարները. ֆոտոշարք

Անցյալ տարի հոկտեմբերին Երևանում կայացած  Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովից հետո  բավականին  լուրջ  և համակարգված  աշխատանք է տարվել հայ և ռուս գործարար շրջանակների միջև՝ արդյունավետ  գործնական հարաբերություններ  ձևավորելու  և զարգացնելու  նպատակով: Այս ընթացքում համաժողովի կազմակերպիչների ակտիվ միջամտության շնորհիվ հայկական մի քանի տասնյակ ընկերություններ գործընկերներ են գտել  ռուսական շուկայում  և որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է:  Բնականաբար,…