YouTube-ում տեսանյութերը դիտելուց շեղող գործառույթ է հայտնվել

YouTube վիդեոհոսթինգի բջջային հավելվածներում դիտողների էմոջիների տեսքով արձագանքներ կհայտնվեն։ Ինչպես տեղեկացնում է 9to5Google-ը, այս պոտենցիալ շեղող գործառույթը դիտման պատուհանում լողացող վահանակի տեսքով կիրականացվի։ Նշվում է, որ լողացող վահանակը կառաջարկի ընտրել չորս էմոջիներից։ Սեղմելու դեպքում դրանք կսկսեն ցուցադրվել տեսագրման ժամանակացույցում: Լրագրողները հավելել են, որ առայժմ դիտելիս հնարավոր չի լինի տեսնել, թե YouTube-ի օգտատերերից ով է օգտագործել…

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք վնասաբեր լրտեսող ծրագրակազմ են գնել

Cytrox կոմերցիոն ընկերությունը զրոյական օրվա հինգ էքսփլոյթ է վաճառել պետության կողմից աջակցվող հարձակվողներին: Դրանց թվում է Հայաստանը։ «Մեր գնահատականներով՝ կառավարության կողմից աջակցվող հավանական սուբյեկտները, որոնք գնում են այդ էքսփլոյթները, գործում են (առնվազն) Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Մադագասկարում, Կոդ դ՛Իվուարում, Սերբիայում, Իսպանիայում եւ Ինդոնեզիայում»,- ասվում է Google-ի սպառնալիքների վերլուծության խմբի (TAG) հայտարարության մեջ: Զրոյական օրվա էքսփլոյթը մի…

Իրանն ու Թուրքիան երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել

Իրանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Մահդի Սաֆարին եւ Ֆարուք Քայմաքչին երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել, հայտնում է Mehr-ը։ Վկայակոչելով իրանա-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունների վերջին զգալի աճը՝ Սաֆարին ընդգծել է երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարեւորությունը։ Նա նաեւ հայտնել է Իրանի պատրաստակամությունը զարգացնելու Թուրքիայի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ բանկային, առեւտրի,…

Ամերաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին: Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով…

Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով չվերթերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

ԵԱՏՄ-ին մինչեւ տարեվերջ կհաջողվի համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը․ Մ․ Մյասնիկովիչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամներին կհաջողվի մինչեւ այս տարվա վերջը համաձայնության գալ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագծի շուրջ։ «Փաստացի գազի ընդհանուր շուկայում դեռ երեք վիճելի հարց կա։ Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք այս համաձայնագրի նախագծի շուրջ նույնպես փոխադարձ ընդունելի լուծում կգտնենք»,- ասել է…