YouTube վիդեոհոսթինգի բջջային հավելվածներում դիտողների էմոջիների տեսքով արձագանքներ կհայտնվեն։ Ինչպես տեղեկացնում է 9to5Google-ը, այս պոտենցիալ շեղող գործառույթը դիտման պատուհանում լողացող վահանակի տեսքով կիրականացվի։

Նշվում է, որ լողացող վահանակը կառաջարկի ընտրել չորս էմոջիներից։ Սեղմելու դեպքում դրանք կսկսեն ցուցադրվել տեսագրման ժամանակացույցում:

Լրագրողները հավելել են, որ առայժմ դիտելիս հնարավոր չի լինի տեսնել, թե YouTube-ի օգտատերերից ով է օգտագործել այս կամ այն արձագանքը, միայն կերեւա, թե եւս քանի օգտատեր է ընտրել այդ էմոջին։

Այս պահին արձագանքները հասանելի չեն բոլոր օգտատերերին եւ ալիքներին: iOS եւ Android հավելվածների օգտատերերը կամաց-կամաց սկսում են օգտվել այս գործառույթից: