Անդրատլանտյան առեւտրային պատերազմի սպառնալիքը ծանրանում է Դավոսի վրա

Անդրատլանտյան առեւտրային պատերազմի սպառնալիքը ծանրանում է Դավոսի վրա, հայտնում է CNBC-ն։ Անդրատլանտյան առեւտրային լարվածության հարցերն այս շաբաթ գերակշռել են Համաշխարհային տնտեսական ֆորումում: Մի կողմից, եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ավելի շատ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն եվրոպական ընկերություններին: Մյուս կողմից, գործարար համայնքը ոգեւորված է ԱՄՆ-ում «կանաչ» սուբսիդիաներից եւ պնդում է, որ ԵՄ-ն պետք է համապատասխանի նրան, ինչ…

ԱՄԷ-ն եւ Հնդկաստանը նախնական բանակցություններ են վարում ռուփիով առեւտուր անելու մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հնդկաստանը նախնական բանակցություններ են վարում ռուփիով նավթի հետ չկապված առեւտուր անելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։ Այս քայլը հիմնվելու է 2022թ. ստորագրված համաձայնագրի վրա, որն ուղղված է երկու երկրների միջեւ, բացի նավթից, առեւտրի ավելացմանը՝ մինչեւ 2027թ. այն հասցնելով 100 մլրդ դոլարի։ Հնդկական արժույթով առեւտուրը կնշանակի նաեւ կտրուկ հեռացում ԱՄՆ դոլարից, որը գերիշխում…

Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար

Յունիբանկը գործարկել է Google Pay ծառայությունը՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարել Android և WearOS համակարգերով աշխատող սարքերով: Քարտապանները կարող են Յունիբանկի Visa քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը ևս այսօր է գործարկվել, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։ Անվտանգության մի քանի մակարդակների և Յունիբանկի քարտի…

ԵՄ-ն մաքսատուրքեր է սահմանել արմավենու յուղ պարունակող ինդոնեզական մթերքի վրա

ԵՄ-ն հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել ինդոնեզական ճարպաթթուների վրա, որոնց հիմնական բաղադրիչը արմավենու յուղն է՝ իր շուկան մրցակցությունից փրկելու համար։ «Եվրամիության արդյունաբերությունը տուժել է դեմպինգային ներմուծումից, քանի որ այն չկարողացավ մրցակցել ինդոնեզական թթուների հետ գնի հարցում: Սա հանգեցրեց նրան, որ Եվրամիությյունը կորցրեց շուկայում իր  մասը: Ճարպաթթուները լայնորեն օգտագործվում են սննդում, կոսմետիկայում եւ դեղամիջոցներում»,- ասվում է Եվրահանձնաժողովի…

ՄԲ ինտերնետի անվտանգության օրենքը սպառնում է Ցուկերբերգի նման գործադիր տնօրեններին

Բրիտանական կառավարությունը ինտերնետի անվտանգության նոր օրինագծի համաձայն ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու շեմին է, որը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել Մարկ Ցուկերբերգի նման տեխնոլոգիական ղեկավարներին՝ սոցիալական ցանցերում երեխաների համար վնասակար բովանդակության համար: Մասնավորապես, օրինագծի փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ երկու տարվա ազատազրկում տեխնոլոգիական ղեկավարների համար, ովքեր չեն կարողանում պաշտպանել փոքր երեխաներին առցանց բովանդակությունից, որը, ըստ փորձագետների, բարձրացնում…

Wikipedia-ի դիզայնը 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է

Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է Wikipedia նախագիծը, 12 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել է համացանցային հանրագիտարանի դիզայնի լայնածավալ փոփոխություն։ Այս մասին հայտնում է Mashable հրատարակությունը։ Նոր դիզայնը կոչվում է Vector 2022, որտեղ հոդվածների վերնագրերը էջի ձախ կողմում են, ինչը հնարավորություն է տալիս արագ անցում կատարել նյութերին։ Հայտնվել է տողի առավելագույն լայնության դինամիկ կարգավորում: Նոր գործառույթն…

Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը երկարացվեց եւս 6 ամսով. տեղական արտադրությունը 5-6 անգամ աճել է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, չմշակված կաշվի արտահանման արգելքը Հայաստանից կերկարացվի ևս կես տարով։ Արգելքը նոր որոշմամբ կգործի 2023 թվականի հունվարի 20-ից հուլիսի 20-ը։ Արտահանման արգելքի ժամկետի երկարացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ կաշվի արտահանումն արգելելուց ի վեր ՀՀ…

Ռուսաստանում օրինականացրել են ինքնաթիռներից սարքին պահեստամասեր վերցնելու գործելակերպը. «Известия»

Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի վերջին օրինականացրել է քաղաքացիական ինքնաթիռների սարքին պահեստամասերի եւ բաղադրիչների հանման հնարավորությունը՝ դրանք պահելու կամ այլ օդանավերի վրա վերատեղակայելու համար», տեղեկացրել է «Известия»-ն՝ հղում կատարելով ավիաճյուղի իր աղբյուրներին։ Թերթի զրուցակիցները նշել են, որ այդ պահեստամասերի համար պետք է ձեւակերպվեն թույլատրող փաստաթղթեր (թռիչքի պիտանիության կտրոններ, անձնագրեր կամ ապրանքանիշներ). դրանք հանելիս պետք է կատարել եւ փաստագրել…

Իրանն ու ԵՏՄ-ն ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը հինգշաբթի ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը ստորագրվել է հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Պակի ներկայությամբ։

Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան իջնում են՝ անցած շաբաթվա զգալի աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինն իջնում է 0,62 տոկոսով՝ մեկ բարելը 84,75 դոլար, WTI-ինը՝ 0,86 տոկոսով՝ 79,42 դոլար։