Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան իջնում են՝ անցած շաբաթվա զգալի աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինն իջնում է 0,62 տոկոսով՝ մեկ բարելը 84,75 դոլար, WTI-ինը՝ 0,86 տոկոսով՝ 79,42 դոլար։

Պղնձի արժեքն իջել է

Պղնձի արժեքը չորս շաբաթվա աճից հետո երկուշաբթի առավոտյան իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,75 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,188 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, կրճատվել է 0,02 տոկոսով՝ 9 185,5 դոլար, ալյումինիումինը բարձրացել է…

2022-ին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աննախադեպ է եղել՝ շուրջ 3,69 մլն մարդ

ՀՀ օդանավակայաններ ժամանած և մեկնած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝  «Ավիացիայի մասին օրենքում լարցումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար…

Ռուսաստանը եւ Իրանը բանակցություններ են վարում ոսկով ապահովված ընդհանուր սթեյբլքոինի ստեղծման մասին. «Ведомости»

Իրանի կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի մասնակցությամբ Պարսկական տարածաշրջանի թոքեն ստեղծելու հնարավորությունը, որը կարող է դոլարի, ռուբլու եւ իրանական ռիալի փոխարեն օգտագործվել որպես վճարամիջոց արտաքին առեւտրային հաշվարկներում։ Այս մասին տեղեկացրել է «Ведомости» թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանի կրիպտոարդյունաբերության եւ բլոկչեյնի ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովին։ Նշվել է, որ այս տեղեկությունը հաստատել են Պետական դումայում։ Իրանի կառավարությունը…

ԱՄՆ-ում ստեղծել են գդալ, որն ավելի համեղ է դարձնում ուտելիքը

Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ նույնիսկ, ինչպես պնդում է արտադրողը, կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար, գրում է Tekhkult-ը։ Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։…