ՄԲ ինտերնետի անվտանգության օրենքը սպառնում է Ցուկերբերգի նման գործադիր տնօրեններին

Բրիտանական կառավարությունը ինտերնետի անվտանգության նոր օրինագծի համաձայն ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու շեմին է, որը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել Մարկ Ցուկերբերգի նման տեխնոլոգիական ղեկավարներին՝ սոցիալական ցանցերում երեխաների համար վնասակար բովանդակության համար: Մասնավորապես, օրինագծի փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ երկու տարվա ազատազրկում տեխնոլոգիական ղեկավարների համար, ովքեր չեն կարողանում պաշտպանել փոքր երեխաներին առցանց բովանդակությունից, որը, ըստ փորձագետների, բարձրացնում…

Wikipedia-ի դիզայնը 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է

Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է Wikipedia նախագիծը, 12 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել է համացանցային հանրագիտարանի դիզայնի լայնածավալ փոփոխություն։ Այս մասին հայտնում է Mashable հրատարակությունը։ Նոր դիզայնը կոչվում է Vector 2022, որտեղ հոդվածների վերնագրերը էջի ձախ կողմում են, ինչը հնարավորություն է տալիս արագ անցում կատարել նյութերին։ Հայտնվել է տողի առավելագույն լայնության դինամիկ կարգավորում: Նոր գործառույթն…

Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը երկարացվեց եւս 6 ամսով. տեղական արտադրությունը 5-6 անգամ աճել է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, չմշակված կաշվի արտահանման արգելքը Հայաստանից կերկարացվի ևս կես տարով։ Արգելքը նոր որոշմամբ կգործի 2023 թվականի հունվարի 20-ից հուլիսի 20-ը։ Արտահանման արգելքի ժամկետի երկարացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ կաշվի արտահանումն արգելելուց ի վեր ՀՀ…

Ռուսաստանում օրինականացրել են ինքնաթիռներից սարքին պահեստամասեր վերցնելու գործելակերպը. «Известия»

Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի վերջին օրինականացրել է քաղաքացիական ինքնաթիռների սարքին պահեստամասերի եւ բաղադրիչների հանման հնարավորությունը՝ դրանք պահելու կամ այլ օդանավերի վրա վերատեղակայելու համար», տեղեկացրել է «Известия»-ն՝ հղում կատարելով ավիաճյուղի իր աղբյուրներին։ Թերթի զրուցակիցները նշել են, որ այդ պահեստամասերի համար պետք է ձեւակերպվեն թույլատրող փաստաթղթեր (թռիչքի պիտանիության կտրոններ, անձնագրեր կամ ապրանքանիշներ). դրանք հանելիս պետք է կատարել եւ փաստագրել…

Իրանն ու ԵՏՄ-ն ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը հինգշաբթի ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը ստորագրվել է հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Պակի ներկայությամբ։