Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը հինգշաբթի ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը ստորագրվել է հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Պակի ներկայությամբ։