Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է Wikipedia նախագիծը, 12 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել է համացանցային հանրագիտարանի դիզայնի լայնածավալ փոփոխություն։ Այս մասին հայտնում է Mashable հրատարակությունը։

Նոր դիզայնը կոչվում է Vector 2022, որտեղ հոդվածների վերնագրերը էջի ձախ կողմում են, ինչը հնարավորություն է տալիս արագ անցում կատարել նյութերին։

Հայտնվել է տողի առավելագույն լայնության դինամիկ կարգավորում: Նոր գործառույթն անհրաժեշտ է լայնէկրան մոնիտորների վրա կոնտենտն ավելի լավ ցուցադրելու համար: Բացի այդ, դիզայներները լեզուն փոխելու հնարավորությունը տեղափոխել են ավելի տեսանելի տեղ՝ վերին աջ անկյուն:

Vector 2022-ի վրա աշխատել են ավելի քան 30 դիզայներներ, ծրագրավորողներ եւ մասնագետներ ամբողջ աշխարհից։

Նշվում է, որ համացանցային հանրագիտարանի 314 լեզուներով տարբերակներում արդեն տեղի է ունեցել ինտերֆեյսի ամբողջական կամ մասնակի փոփոխություն։