Թուրքական լիրան նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր պատմական նվազագույնի է հասել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում սպասվածից լավ գնաճի տվյալները սրեցին թուրքական արժույթի հետ կապված մտահոգությունները, որոնք արդեն իսկ տուժել են կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից, հաղորդում է Reuters-ը: Գրինվիչի ժամանակով ժամը 05:15-ին լիրայի փոխարժեքն ԱՄՆ արժույթի նկատմամբ կազմել է 9.9050՝ գերազանցելով 9.91-ի նվազագույն մակարդակը եւ 0.6 տոկոսով…

Ատոմակայանը կարող է աշխատել մինչեւ 2036 թվականը. Գնել Սանոսյանը՝ նոր ատոմակայանի բլոկի կառուցման ժամկետներ նշեց

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր եւ քննարկումներ, իհարկե, կան, եւ հաշվի առնելով, որ ծրագրերում եւ գործող ատոմակայանի տեխնիկական վիճակի մասին քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ մինչեւ 2036 թվականը գործող ատոմակայանը կարող է աշխատել, մինչեւ 2036 թվականը պետք է պատրաստվել եւ իրականացնել նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, Արմավիրի մարզում կայացած մամուլի…

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 475.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.74 դրամ (նվազել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.88 դրամ (նվազել է 3.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.73 դրամ (աճել…

Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար կարող է դառնալ 200 դրամ

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կփոփոխվի ջրի սակագինը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել», –…

Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա. ՀԾԿՀ նախագահ

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022 թվականի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Կարող եմ ասել՝ սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, միանշանակ, չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են», – նշեց Բաղրամյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում…

Իջեւանում մեկնարկեց ԵՄ-ի «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը

=Իջևանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Տավուշի մարզում։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն․ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային…

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին): ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև Մաքսային Միության «Կաթի և…

Հայաստանի բանկերի կողմից վճարված հարկերի ծավալն աճել է շուրջ 7.7 տոկոսով

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել շուրջ 7.7 տոկոսով, իսկ ուղղակի հարկերը՝ 5.5 տոկոսով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից։ Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ի 3-րդ եռամսյակում ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, իսկ շահութահարկի եւ…

Սալվադորն իր բիթքոիններից ստացած շահույթի մի մասն օգտագործում է 20 դպրոցների ֆինանսավորման համար

Սալվադորն իր բիթքոիններից ստացած շահույթի մի մասն օգտագործում է երկրում 20 դպրոցների ֆինանսավորման համար: Սալվադորը վերջերս գնել է եւս 420 բիթքոին այն բանից հետո, երբ մետաղադրամը իջել է 59 000 դոլարից ցածր, որի հետեւանքով նրա ընդհանուր պահուստները հասել են 1120 բիթքոինի, որոնք այժմ արժեն մոտ 69 միլիոն դոլար՝ ընթացիկ գնով: «Ես ուզում եմ հայտարարել, որ…