Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացում. Դեսպանը՝ Ֆինանսների նախարարին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվենսոնն իր…

Բիթքոինի գինը գերազանցել է 57 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը երկուշաբթի առավոտյան գերազանցել է 57 հազար դոլարը առաջին անգամ մայիսի 12-ից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Կրիպտոարժույթի սակարկությունների ծավալով ամենախոշոր՝ Binance բորսայում բիթքոինի գինը բարձրացել է 2,1 տոկոսով՝ 56,78 հազար դոլար։ Մեկ րոպե առաջ գինը մոտ 57,05 հազար դոլար էր, վերջին անգամ բիթքոինն այդ մակարդակին եղել է մայիսի 12-ին։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը…

ՀՀ ՄՊՀ անդամը մասնակցել է Եվրասիական հակամենաշնորհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին առցանց ձևաչափով  մասնակցել է  Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական հակամենաշնորհային 7-րդ համաժողովին: «Համաժողովի շրջանակում քննարկումներ են ծավալվել  մրցակցության ոլորտի մի շարք արդիական խնդիրների շուրջ: Մասնավորապես, մասնակիցները կարծիքներ են փոխանակել և զեկույցներ են ներկայացրել մրցակցության պաշտպանության ապահովման ժամանակակից միտումներին, ԵԱՏՄ-ում մրցակցային/հակամենաշնորհային իրավակիրառ պրակտիկային, մրցակցային օրենսդրության…

Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլ․ ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզանձանց, ԱԱՀ են վճարելու. ՊԵԿ

Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ ՀՀ պետական բյուջե։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ որոշակի տարընկալումներ են ստեղծվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի առնչությամբ, որով ներդրվում է ոչ ռեզիդենտ հարկ վճարողների…

ԵՏՀ խորհուրդը հաստատեց ԵԱՏՄ ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների վերացման մասով ճանապարհային քարտեզը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հոկտեմբերի 5-ի նիստին հաստատել է ԵԱՏՄ ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների վերացման մասով նախագիծը (ճանապարհային քարտեզը):Եվրասիական տնտեսական հանձնաժողովից մանրամասնում են՝ փաստաթուղթը, որը նախանշված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ, պարունակում է 35 միջոցառում: «Հանձնաժողովի և Միության երկրների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքի արդյունքն արտացոլվեց նոր ճանապարհային քարտեզում: Այն միջնաժամկետ…

Փոթիի նավահանգստի ղեկավարները Երևանում. Քննարկել են բեռնափոխադրումների արդիականացման եղանակներն ու պայմանները

Աշխատանքային այցով հոկտեմբերի 5-ին Երևան են ժամանել Փոթիի նավահանգստի կոմերցիոն ղեկավար Իյան Ռավլինսոնը (Մեծ Բրիտանիա) և ֆինանսական ղեկավար Ջուլիան Անդրես Ֆերնանդեսը (Կոլումբիա)։ Վերջիններս նոր են նշանակվել նշված պաշտոններին և Երևան  էին ժամանել տեղում ծանոթանալու հայաստանյան իրենց գործընկեր միջազգային փոխադրող «Ապավեն» ընկերության գործունեությանն ու կարողություններին։ Ինչպես նշեց «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ Փոթիի նավահանգստի նոր ղեկավարությունը…

Նավթի խոշոր տարածում Է տեղի ունեցել Հարավային Կալիֆոռնիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ին Հարավային Կալիֆոռնիայի արտակարգ ծառայություններն սկսել են լողափերը մաքրել նավթի տարածումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News-ը: Փորձագետները փորձում են որոշել Օրինջում տեղի ունեցած նավթի արտահոսքի պատճառը: Amplify Energy նավթընկերությունը հոկտեմբերի 3-ին հայտարարել Է, որ նավթի արտահոսքը կանխվել Է: Առնվազն 572 հազար 807 լիտր արտահոսել Է օվկիանոս:…

Կառավարությունը ծրագրում է 2022թ. բյուջեում եկամուտներն ավելացնել գրեթե 30%-ով, ինչը իրատեսական չէ

Կառավարությունը նախատեսում  է հաջորդ տարվա պետական բյուջեում եկամուտներն ավելացնել գրեթե 30 տոկոսով, ծախսային մասը՝ ավելի քան 18 տոկոսով, ինչը, տնտեսագետների համոզմամբ, ոչ միայն խիստ լավատեսական բյուջե է, այլեւ իրատեսական չէ։ Պետական բյուջեն երկրի առաջնահերթություններն ամրագրող և զարգացման հեռանկարը նախանշող գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, որի մշակումը և իրականացումը հիմնարար նշանակություն ունի։ Կառավարության նիստում հաստատվեց և Ազգային…

Որքա՞ն փող պետք է ծախսի Երեւանի բնակիչը նորմալ սնվելու համար

Եթե Երեւանի բնակիչը ամսական ծախսի 22-30 հազար դրամ (50-60 դոլար – խմբ.) ուտելիք գնելու համար, ապա կարող է սնվելու նորմալ ռեժիմ ապահովել։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդային շղթաների ռիսկի գնահատման վարչության ղեկավար Դավիթ Պիպոյանը։ Նա ասաց, որ Երեւանում չորս հոգուց բաղկացած ընտանիքը ամսական…

«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ կազմակերպել են    «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Միջոցառումը մեկնարկում է ժամը 12:00-ին և ավարտվում՝ 19:30-ին։ Համաժողովի նպատակն է բացահայտել գյուղական համայնքների զարգացման…