Նշվել են 5G սմարթֆոնների արագ լիցքաթափման պատճառները

Xiaomi ընկերությունը խոսել է 5G սմարթֆոններում էներգիայի ավելորդ սպառման մի քանի պատճառների մասին, հայտնում է Gizchina պորտալը։ Այս ցուցակը գլխավորել է գեոլոկացիայի միացված գործառույթը: Տեղորոշումը առաջին տեղն է զբաղեցնում (18%), մինչդեռ կարճ տեսանյութեր դիտելը, խաղերը եւ ձայնային զանգերը միասին սպառում են ընդամենը 17%: Ընկերությունը խորհուրդ է տալիս էներգաարդյունավետության նպատակով անջատել գեոլոկացիան, եթե դա անհրաժեշտ չէ։…

WhatsApp-ը կթարմացնի օգտատերերի ինտերֆեյսը

WhatsApp մեսենջերի բետա-տարբերակում թարմացվել է ինտերֆեյսը, ավելացվել են անհետացող հաղորդագրությունների նոր օպցիաներ եւ որոշ այլ փոփոխություններ են կատարվել, հայտնում է WABetaInfo պորտալը։ Առաջիկա շաբաթների ընթացքում այս նորամուծությունները հասանելի կլինեն բոլոր Android սարքերում։ WhatsApp-ի վերջին բետա-թարմացումը ավելացրել է նոր ինտերֆեյս՝ կոնտակտային տվյալների էկրանի համար: Սա Android-ում մեսենջերի ինտերֆեյսի առաջին թարմացումն է երկար տարիների ընթացքում: Շուտով օգտատերերին…

Apple-ը առայժմ մտադիր չէ կրիպտոարժույթը որպես վճարամիջոց ընդունել

Apple-ը ուսումնասիրում է կրիպտոարժույթի օգտագործման հնարավորությունները, բայց առայժմ չի ծրագրում այն ընդունել որպես վճարամիջոց կամ ներդրումներ կատարել դրանում, ասել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը The New York Times-ի հարցազրույցում։ «Ես չեմ կարծում, թե մարդիկ գնում են Apple-ի բաժնեթղթերը, որպեսզի կրիպտոարժույթի հասանելիություն ունենան»,- պարզաբանել է Քուկը։ Միեւնույն ժամանակ, Apple-ի ղեկավարը խոստովանել է, որ ներդրում կկատարի կրիպտոակտիվներում։…

Թուրքական լիրան նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր պատմական նվազագույնի է հասել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում սպասվածից լավ գնաճի տվյալները սրեցին թուրքական արժույթի հետ կապված մտահոգությունները, որոնք արդեն իսկ տուժել են կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից, հաղորդում է Reuters-ը: Գրինվիչի ժամանակով ժամը 05:15-ին լիրայի փոխարժեքն ԱՄՆ արժույթի նկատմամբ կազմել է 9.9050՝ գերազանցելով 9.91-ի նվազագույն մակարդակը եւ 0.6 տոկոսով…