WebMoney-ն դադարեցրել է գործողությունների կատարումը ռուբլով
WebMoney միջազգային վճարային համակարգը դադարեցրել է ռուբլու քսակներով (WMP եւ WMR-քսակներ) գործողությունների կատարումը, տեղեկացնում է Lenta-ն։ Ռուսաստանցիներին սպասարկման դադարեցումը WebMoney-ն բացատրել է նրանով, որ Կենտրոնական բանկը չեղարկել է Կոնսերվատիվ առեւտրային բանկի (ԿԱԲ)՝ համակարգի հաշվարկային բանկի արտոնագիրը։ Ռուբլու քսակներում գտնվող միջոցները սառեցվել են եւ ավելի ուշ կվերադարձվեն տերերին, հայտարարել են ընկերությունում։ Վերադարձի ընթացակարգի մանրամասները եւ ժամկետները…