Չինաստանը հրաժարվել է աջակցել SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը

Չինաստանը դեմ է հանդես եկել պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար եւ առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- այսպես է դիվանագետը պատասխանել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի…

Կենտրոնական բանկը որոշել է չբացել մի շարք աճուրդներ Մոսկվայի բորսայում

Ռուսաստանի Բանկը որոշել է այսօր չբացել բաժնետոմսերի եւ ժամկետային շուկայի բաժինները Մոսկվայի բորսայում, ինչպես նաեւ՝ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բաժինը (ԱՖԳՇ), իսկ վաղվա աշխատանքային ժամերը կհայտարարվեն Կենտրոնական բանկի կայքում մարտի 1-ին՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն, հաղորդվում է կարգավորիչի կայքում: «Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի բանկը որոշում է կայացրել այսօր Մոսկվայի բորսայում չբացել ֆոնդային շուկայի…

Bloomberg. Հումքի գներն աշխարհում բարձրանում են՝ մատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով

Տարբեր հումքային ապրանքների գները բարձրանում են, քանի որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցները բարձրացնում են մատակարարումների խափանումների հավանականությունը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։ Ցորենը երկուշաբթի թանկացել է՝ հասնելով 13 տարվա մեջ գրեթե ամենաբարձր մակարդակին, այն դեպքում, երբ ալյումինիումի գինը ռեկորդ է սահմանել, նիկելի գինը նույնպես բարձրացել է։ Ոսկին, որը որպես «ապաստան» է հանդես գալիս միջազգային լարվածության…

Ռուսական ռուբլին արագ արժեզրկվում է

Ռուսական ռուբլու արժեզրկումը արսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան նոր թափ է ստացել: Հայաստանյան բանկերում այսօր ժամը 10.30-ի դրությամբ ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 3.31 դրամով։ Նման տվյալներ է հրապարակել Rate.am կայքը։

Ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30։

Վաճառքի առքի առավելագույն գինը կազմում է 5,46 դրամ է, վաճառքինը՝ 6.25 դրամ:

Ոսկու գինն ընկնում է

Ուրբաթ առավոտյան ոսկու գինն ընկնում է՝ նախորդ աճուրդային օրը մեկ տրոյական ունցիայի դիմաց 2 հազար դոլարի նշագծին մոտենալուց հետո, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 10.85 դոլարով կամ 0.56 տոկոսով՝ մինչեւ 1915.4 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.26 տոկոսով՝ մինչեւ…

Փաշինյան. Կարեւոր ենք համարում ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնումը քաղաքացիական ավիաշինության ոլորտում

Կարեւոր ենք համարում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը քաղաքացիական ավիաշինության ոլորտում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ուղղության զարգացումը, նրա խոսքով,  թույլ կտա կենտրոնացնել արդյունաբերողների ջանքերը ապրանքների առավել պահանջված տեսակների սեփական արտադրության վրա։ Այս առնչությամբ նա նշել է ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքների եւ զարգացմանը միտված մերձեցման հնարավոր…

Սմաիլով. ԵԱՏՄ-ում առեւտրի ցուցանիշը բավարար չէ ներքին շուկայի կայունության ապահովման համար

ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի ցուցանիշը բավարար չէ ներքին շուկայի կայունության ապահովման համար: Այս մասին փետրվարի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։ Նա պարզաբանել է, որ 2021 թվականին փոխադարձ առեւտուրը 2019 թվականի համեմատ աճել է 18  տոկոսով, իսկ արտաքին առեւտրի ծավալը՝ 15 տոկոսով, սակայն փոխադարձ առեւտրի տեսակարար մասնաբաժինը ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների…

Բիթքոինը թանկացել է ավելի քան 10 տոկոսով

Ուրբաթ օրը առեւտրային նստաշրջանի ընթացքում բիթքոինը թանկացել է 10,53 տոկոսով՝ կազմելով մինչեւ 38,84 դոլար: Այս մասին են վկայում Coindesk հարթակի տվյալները։

Բիթքոինի փոխարժեքն աճել է ավելի քան 10 տոկոսով՝ գտնվելով 38,66 հազար (+10,03տոկոս) դոլարի մակարդակում։

Ժապարով. Երրորդ երկրներ ԵՏՄ արտահանման ցուցանիշը ավելացել է 42,5 տոկոսով

2021թ. երրորդ երկրների հետ ԵՏՄ արտաքին առեւտրի ծավալը ավելացել է 34,4 տոկոսով, այդ թվում՝ ապրանքների արտահանումն ավելացել է 42,5 տոկոսով։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել Ղրղզստանի վարչապետ Աքիլբեկ Ժապարովը։ Նա ավելացրել է, որ փոխադարձ առեւտրի ծավալն ավելացել է մեկ երրորդով, ԵՏՄ անդամ բոլոր պետություններում գրանցվել է արտահանման ծավալի աճ։ «Տնտեսական ակտիվության…

Փորձագետ. Հայաստանը ՀՆԱ-ի աճով առաջ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից, բայց դեռ շատ խնդիրներ կան

Եվրասիական միությունում ՀՆԱ-ի միջին աճը 4 տոկոս է կազմել։ Հայաստանը, այսպիսով, առաջ է այդ ցուցանիշից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույը, ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Սաֆարյանը, Հայաստանում գործազրկության մակարդակը երեք անգամ ավելի բարձր է, քան…