Կարեւոր ենք համարում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը քաղաքացիական ավիաշինության ոլորտում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ ուղղության զարգացումը, նրա խոսքով,  թույլ կտա կենտրոնացնել արդյունաբերողների ջանքերը ապրանքների առավել պահանջված տեսակների սեփական արտադրության վրա։

Այս առնչությամբ նա նշել է ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքների եւ զարգացմանը միտված մերձեցման հնարավոր ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը կխթանի ապրանքաշրջանառության աճը Միության ներսում եւ ապրանքների արտահանումն արտաքին շուկաներ, ինչպես նաեւ կնպաստի տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացմանը։

«Անհրաժեշտ է արագացնել նաեւ էլեկտրոնային առեւտրի՝ Միության ներսում գործող մեխանիզմի կատարելագործման աշխատանքը՝ հարկային վարչարարության համաշխարհային լավագույն փորձին համապատասխան»,- ամփոփել է վարչապետը։