«Scylla»-ն իր 4,9 մլն դոլարի վենչուրային ներդրումն ուղղում է ամերիկյան և հայկական թիմերի ընդլայնմանը

Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների առաջատար «Scylla» ընկերությունը վերջերս ստացած 4,9 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներն ուղղել է իր արտադրանքի կատարելագործմանն ու ԱՄՆ-ում և Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներդրումները ներգրավվել են ավելի վաղ այս տարի՝ Seed փուլում: Ներդրումային միջոցները կուղղվեն նաև համաշխարհային շուկայում «Scylla»-ի տեխնոլոգիայի առավել տարածմանը և արհեստական բանականության հիման վրա աշխատող անվտանգային տեխնոլոգիան ավելի բազմակողմ…

Հայտնի են գիտահետազոտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի հաղթողները

Օրերս հայտնի են դարձել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերից երեքի՝ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի, Ասպիրանտների աջակցության և Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրերի 2021թ. հաղթողները: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կայացել է ԵՊՀ «Տվյալների…

Թուրքական լիրան նոր խայտառակ անկում է գրանցել

Թուրքիայի դրամական արժույթը գրանցել է բոլոր ժամանակների ամենաթույլ ցուցանիշը։

Վերջին մեկ օրում դոլարի փոխարժեքը դարձել  12.4 լիրա, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է։ Թուրքիայում լիրայի աննախադեմ անկման պատճառով քաոսային վիճակ է շուկաներում, սպառողական ապրանքների գներն անընդհատ բարձրանում են, ինչը բնակչության մոտ մեծ դժգոհություններ է առաջացրել։

Փոփոխություններ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…

Tesla-ի մեքենաներն ամբողջ աշխարհում արգելափակվել են

Tesla էլեկտրական մեքենաների սեփականատերերը չեն կարողացել նստել իրենց մեքենաները խափանման պատճառով,հայտնում է «LentaRu»-ն՝ հղում անելով Electrek հրատարակությանը։ Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Tesla ավտոմեքենայի օգտատերերի բողոքներին, ովքեր անհայտ սխալի պատճառով չեն կարողացել ապաարգելափակել իրենց մեքենաները։ Օգտատերերը սմարթֆոնի հավելվածի միջոցով փորձել են բացել մեքենան՝ օգտագործելով թվային բանալի ֆունկցիան։ Արդյունքում պարզվել է, որ սխալը տեղի է ունեցել Tesla-ի…

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել…

Ժապարով. Էներգետիկ շուկայի ճգնաժամն ազդում է ԵԱՏՄ մակրոտնտեսական կայունության վրա

Համաշխարհային տնտեսության վերականգնման ժամանակաշրջանը նոր մարտահրավերներ է առաջացրել եւ նոր համակարգային խնդիրներ է բացահայտել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ «Էներգետիկ շուկայի եւ էներգակրների շուկայի ճգնաժամը, սննդամթերքի որոշ տեսակների պակասը, կայացած լոգիստիկ ուղիներից կախվածությունն էական ազդեցություն ունեն մեր ինտեգրման մակրոտնտեսական կայունության վրա»,- հավելեց նա։ Ժապարովը…

Rocket line` հայկական «Գնիր հիմա, վճարիր հետո» առաջատար վճարային ձևաչափը Idram&IDBank թվային հարթակից

IDBank-ն ու Իդրամը վաղուց արդեն գնումների նոր մշակույթ են ձևավորել Հայաստանում։ QR-ով անհպում ու անկանխիկ վճարումները ֆիզիկական և առցանց խանութներում առօրյա կիրառություն ունեն ընկերությունների հաճախորդների համար, իսկ Rocket line թվային ապառիկը լուծել է նաև դրամապանակի պարունակության, ավելի ճիշտ՝ դրա մնացորդի խնդիրը։ «Գնիր հիմա, վճարիր հետո» կամ Buy Now, Pay Later (BNPL) ձևաչափը լայնորեն տարածված է աշխարհում։ Մարդիկ կատարում են իրենց նախընտրած…

Բելառուսն առաջարկել է մտածել ԵՏՄ-ում 27 մլրդ դոլարի ներմուծվող ապրանքների փոխարինման մասին

ԵՏՄ-ում ՀՆԱ 4,5 տոկոս աճը ընթացիկ տարվա ինն ամսում հիմնականում հնարավոր դարձավ այդ թվում շնորհիվ նաեւ այն առավելությունների, որոնք ապահովում է եվրասիական ինտեգրումը։ Այս մասին Երեւանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում նոյեմբերի 19-ին ասաց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ «Սակայն պետք է նշել նաեւ, որ այդ շրջանում մենք 24 տոկոսով ավելացրել ենք ներմուծումը երրորդ երկրներից,…

Ստեղծվել է աշխարհում առաջին սմարթֆոնը շների համար

Մեծ Բրիտանիայում ստեղծել են անսովոր գաջեթ, որի օգնությամբ ընտանի կենդանիները կարող են զանգահարել տերերին տեսակապով։ Գաջեթը սովորական գնդակի տեսք ունի։ Այն անվանել են DogPhone։ Գնդակի ներսում աքսելերաչափ է, որը գործի է դրվում բարձրացնելիս։ Նշվում է, որ ընտանի կենդանիները պետք է սովորեն խաղալ դրանով, որպեսզի տեսակապ հաստատեն տիրոջ հետ։ «Թեստավորողի» դերում հանդես է եկել Զեկ անունով…