Գտնվել է Android-ի օգտատերերին լրտեսելն անջատելու միջոց

Android ՕՀ-ով սմարթֆոնների համար նախատեսված բոլոր հավելվածներն ունեն օգտատերերին լրտեսելու գործիքներ: Arstechnica-ի փոխանցմամբ՝ Duckduckgo տեխնոլոգիական ընկերությունը տվյալների փոխանցումն անջատելու միջոց է գտել, փոխանցում է GazetaRu-ն։ Duckduckgo-ն նշել է, որ հայտնի անվճար Android հավելվածների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց ավելի քան 96%-ը պարունակում է հետեւելու գործիքներ: Ամենից հաճախ դրանք Google-ը կամ Facebook-ն են։ Այս թրեքերների…

Apple-ը հետ կկանչի iPhone 12-ը ողջ աշխարհում

Apple-ը գործարկել է արատավոր iPhone 12-ների հետկանչի ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Appleinsider պարբերականը, հաղորդում է «ЛентаРу»-ն։ Լրագրողները ուշադրություն են դարձրել, որ ամերիկյան ընկերությունը սկսել է հետ ընդունել ձայնի հետ կապված խնդիրներ ունեցող սմարթֆոնները։ Առաջին հերթին խնդիրներից դժգոհել էին ԱՄԷ սպառողները։ Համաձայն Apple-ի հայտարարության՝ խնդիրը նկատվել է iPhone 12-ի եւ 12 Pro-ի «շատ փոքր տոկոսի մոտ»։…

«Scylla»-ն իր 4,9 մլն դոլարի վենչուրային ներդրումն ուղղում է ամերիկյան և հայկական թիմերի ընդլայնմանը

Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների առաջատար «Scylla» ընկերությունը վերջերս ստացած 4,9 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներն ուղղել է իր արտադրանքի կատարելագործմանն ու ԱՄՆ-ում և Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներդրումները ներգրավվել են ավելի վաղ այս տարի՝ Seed փուլում: Ներդրումային միջոցները կուղղվեն նաև համաշխարհային շուկայում «Scylla»-ի տեխնոլոգիայի առավել տարածմանը և արհեստական բանականության հիման վրա աշխատող անվտանգային տեխնոլոգիան ավելի բազմակողմ…

Հայտնի են գիտահետազոտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի հաղթողները

Օրերս հայտնի են դարձել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերից երեքի՝ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի, Ասպիրանտների աջակցության և Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրերի 2021թ. հաղթողները: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կայացել է ԵՊՀ «Տվյալների…

Թուրքական լիրան նոր խայտառակ անկում է գրանցել

Թուրքիայի դրամական արժույթը գրանցել է բոլոր ժամանակների ամենաթույլ ցուցանիշը։

Վերջին մեկ օրում դոլարի փոխարժեքը դարձել  12.4 լիրա, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է։ Թուրքիայում լիրայի աննախադեմ անկման պատճառով քաոսային վիճակ է շուկաներում, սպառողական ապրանքների գներն անընդհատ բարձրանում են, ինչը բնակչության մոտ մեծ դժգոհություններ է առաջացրել։

Փոփոխություններ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…

Tesla-ի մեքենաներն ամբողջ աշխարհում արգելափակվել են

Tesla էլեկտրական մեքենաների սեփականատերերը չեն կարողացել նստել իրենց մեքենաները խափանման պատճառով,հայտնում է «LentaRu»-ն՝ հղում անելով Electrek հրատարակությանը։ Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Tesla ավտոմեքենայի օգտատերերի բողոքներին, ովքեր անհայտ սխալի պատճառով չեն կարողացել ապաարգելափակել իրենց մեքենաները։ Օգտատերերը սմարթֆոնի հավելվածի միջոցով փորձել են բացել մեքենան՝ օգտագործելով թվային բանալի ֆունկցիան։ Արդյունքում պարզվել է, որ սխալը տեղի է ունեցել Tesla-ի…