Թուրքիայում Apple առցանց խանութը վերսկսել է գաջեթների վաճառքը՝ գինը բարձրացնելով 25%-ով
Apple-ը ուրբաթ օրը վերսկսել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում իր պաշտոնական առցանց խանութի միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Չորեքշաբթի օրը ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել վաճառքը Թուրքիայում՝ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով։ Շաբաթվա սկզբին գաջեթների արժեքն էժանացել է ԱՄՆ-ի գների համեմատ։ Ընկերությունը ուրբաթ օրվանից բարձրացրել է իր ապրանքների գները Թուրքիայում միջինը 25%-ով՝ լիրայի անկման պատճառով։…