Apple-ը ուրբաթ օրը վերսկսել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում իր պաշտոնական առցանց խանութի միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի օրը ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել վաճառքը Թուրքիայում՝ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով։ Շաբաթվա սկզբին գաջեթների արժեքն էժանացել է ԱՄՆ-ի գների համեմատ։

Ընկերությունը ուրբաթ օրվանից բարձրացրել է իր ապրանքների գները Թուրքիայում միջինը 25%-ով՝ լիրայի անկման պատճառով։

Տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է 70%-ով, ինչը վերջին տարիներին նրա արժեքի ամենամեծ անկումներից էր։ Երեքշաբթի օրը սակարկությունները սկսվել են մեկ դոլարի դիմաց 11,38 լիրայով, իսկ չորեքշաբթի առավոտյան թուրքական արժույթը նվազել է մինչեւ 13,15 դոլար մեկ դոլարի դիմաց։