«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ կազմակերպել են    «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Միջոցառումը մեկնարկում է ժամը 12:00-ին և ավարտվում՝ 19:30-ին։ Համաժողովի նպատակն է բացահայտել գյուղական համայնքների զարգացման…

Ինչպես է կլիմայի փոփոխությունը ազդում Հայաստանում բիզնեսի վրա և ինչպես են հայ ձեռներեցները պայքարում դրա դեմ

Հայաստանում ներառական տնտեսությանը նպաստելու և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ավելի կանաչ և համալիր զարգացման ուղիներ փնտրելու նպատակով, ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է գենդերային ասպեկտների, կլիմայի փոփոխության և կանաչ ֆինանսների վերաբերյալ համակողմանի ուսումնասիրություն: 2021թ․ սեպտեմբերի 30-ին ՎԶԵԲ-ի Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF in Armenia) շրջանակում տեղի…

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը: Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին և անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը և ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին…

Հնդկաստանում ֆերմերները սկսել են փակել ճանապարհները՝ ի նշան գյուղատնտեսական օրենքների դեմ բողոքի

Հնդկաստանում ֆերմերները սկսել են փակել ճանապարհները՝ ի նշան գյուղատնտեսական օրենքների դեմ բողոքի։  NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Bharat Bandh» («Փակիր Հնդկաստանը») ակցիան սկսվել է լուսադեմին եւ կավարտվի տեղական ժամանակով ժամը 16:00-ին։ Ցուցարարների ներկայացուցիչները հայտարարել են, որ թույլ կտան երթեւեկել միայն շտապ օգնության մեքենաներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ֆերմերների եւ գյուղացիների ասոցիացիաների հազարավոր ներկայացուցիչներ 2020 թվականի նոյեմբերի վերջից բողոքի…

Ֆիննախ. Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով եւ կազմել 3,5 մլրդ դոլար։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, սեպտեմբերի 27-ին, 2021թ. առաջին եռամսյակում պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, արտահանումն ավելացել է 23,3 տոկոսով եւ կազմել 1,4 մլրդ դոլար։…

Նոր որոշում. Հիփոթեքային վարկ ունեցողների եկամտային հարկի վերադարձը տեղի կունենա 15-ի փոխարեն 3 աշխատանքային օրում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով պարզեցվում եւ թվայնացվում է եկամտային հարկի վերադարձման գործընթացը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ գործող կարգի համաձայն, եկամտային հարկի վերադարձման համար առաջին անգամ դիմելիս ներկայացնում են համապատասխան վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքի փաստաթղթերը, բանկի կողմից տրամադրված տեղեկանք, տեղեկանք կառուցապատողից, որ բնակարանը ձեռք է բերվում…

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին,  հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաեւի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ պաշտոնական կայքից։ Մարտին Գալստյանը եւ Ռուսլան Բեկետաեւը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարեւորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը,…

Պղինձը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գներն աճել են 2.6 տոկոսով՝ Չինաստանից հումքի պահանջարկի աճի պատճառով, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 2.6 տոկոսով եւ կազմել 4.2165 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Երեքշաբթի օրվա վերջում Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0.64 տոկոսով՝ մինչեւ 8975.5 դոլար,…

Ոսկու գինը խորհրդանշորեն նվազում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)՝ հետագա դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշման սպասման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.01 տոկոսով կամ 0.25 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.777,95 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.76 տոկոսով եւ կազմել…

Նավթը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում դրա պաշարների նվազման մասին Ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների, ինչպես նաեւ փոթորկի հետեւանքով արտադրության կորուստների մեծության գերագնահատման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.04 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 75.13 դոլարի, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել…