Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դուշանբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի  նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը ներկա էր ՀԱՊԿ գլխավոր…

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների հաջորդ նիստերը կկայանան 2022 թվականին Հայաստանում

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին, այսօր Դուշանբեում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ երկրներ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Արման Շաքալիև. «Հակամենաշնորհային գերատեսչությունների և Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը՝ մեր երկրներում գործարար կլիմայի բարելավման բանալին է»

Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման արդիական հարցերը, անցած տարվա արդյունքները և առաջիկա տարվա պլանները մարտի 25-ին քննարկել են ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արան Շաքալիևը առցանց խորհրդակցության ընթացքում (այսպես կոչված «5+1» ձևաչափ)։ Տեղեկացնելով 2020 թվականին կատարված աշխատանքի հիմնական արդյունքների մասին, Արման Շաքալիևը նշել…