Samsung-ի նախկին թոփ-մենեջերին ձերբակալել են ընկերության տվյալները հափշտակելու համար

Samsung-ի նախկին թոփ-մենեջերը ձերբակալվել է գաղտնի տվյալների հափշտակման մեղադրանքով, որոնք նա օգտագործել է Չինաստանում Samsung գործարանի պատճենն ստեղծելու համար։ Նրա գործողությունների հասցրած վնասը գնահատվել է 233 մլն դոլար։ Bloomberg-ի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է այս տարվա մայիսին։ 65-ամյա ձերբակալվածի անունը չի հրապարակվում։ Նա աշխատել է ընկերությունում 18 տարի, վերջին 10 տարին՝ SK Hynix միկրոսխեմաների արտադրության կորեական…

Տոկիոյի վարչակազմն օգոստոսից կներդնի ChatGPT բոլոր գերատեսչությունների աշխատանքում

Տոկիոյի վարչակազմը մտադիր է օգոստոսից մայրաքաղաքի բոլոր գերատեսչություններում ներդնել չաթ-բոթ՝ ChatGPT արհեստական բանականության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։ «[ChatGPT]-ի օգտագործումը կսկսվի օգոստոսից բոլոր գերատեսչություններում,- նահանգապետի խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։- Մենք մտադիր ենք դրա կիրառումն իրականացնել մի շարք վարչական ոլորտներում»։ Կոիկեի խոսքով, ChatGPT-ը կգործի տեղի բնակչության համար փաստաթղթեր…

ԵՄ-ն Google-ին մեղադրում է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ

ԵՄ կարգավորիչները նոր հակամենաշնորհային մեղադրանքներ են ներկայացրել Google-ի դեմ, որոնք կարող են տուգանքների և ընկերության բիզնես գործելակերպը փոխելու հրամանների հանգեցնել, գրում է The New York Times-ը։ «Google-ին մեղադրանք է առաջադրվել ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ՝ առցանց գովազդում իր գերիշխող դիրքն օգտագործելու միջոցով՝ մրցակիցների դիրքերը խաթարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպայում ինտերնետ շուկայի ամերիկյան մենաշնորհն…