ԵՄ կարգավորիչները նոր հակամենաշնորհային մեղադրանքներ են ներկայացրել Google-ի դեմ, որոնք կարող են տուգանքների և ընկերության բիզնես գործելակերպը փոխելու հրամանների հանգեցնել, գրում է The New York Times-ը։

«Google-ին մեղադրանք է առաջադրվել ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ՝ առցանց գովազդում իր գերիշխող դիրքն օգտագործելու միջոցով՝ մրցակիցների դիրքերը խաթարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպայում ինտերնետ շուկայի ամերիկյան մենաշնորհն արդեն մի քանի տարի է անհանգստացնում է ԵՄ իշխանություններին։ ԵՄ-ի վերջին մեղադրանքը չորրորդ դեպքն է, երբ Google-ը մեղադրվում է եվրոպական հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ: Եվրամիության հայտարարությունը հետևում է հունվարին Google-ի դեմ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից նմանատիպ մեղադրանքներին, որն, իր հերթին, ընկերությանը մեղադրել է առցանց գովազդի տեխնոլոգիաների մենաշնորհի անօրինական չարաշահման մեջ:

ԵՄ-ն առաջին անգամ Google-ի գովազդային բիզնեսի հետաքննություն է սկսել 2021 թվականին։ Եվրահանձնաժողովն ուսումնասիրում էր, թե ինչպես ընկերությունը կարող է կանխել մրցակիցներին առցանց գովազդի համար օգտվողների տվյալների հասանելիությունը: