Նավթի գները բարձրանում են

Երկուշաբթի առավոտյան նավթի գները բարձրանում են. շուկաները գնահատում են Ռուսաստանում հումքի արդյունահանման կրճատման հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսի գինը բարձրանում է 0,57 տոկոսով՝ մեկ բարելը 76,53 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսինը՝ 0,84 տոկոսով՝ 71,62 դոլար։

Հայաստանը ռուսաստանցիների շրջանում ներդրումների համար ամենահանրահայտ թոփ տասնյակում է

Ռուսաստանցիների համար անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ներդրումների համար ամենահանրահայտ երկրների վարկանիշի առաջին երեք հորիզոնականներում են Թուրքիան, ԱՄԷ-ն եւ Վրաստանը։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անշարժ գույքի Tranio միջազգային բրոքերի հետազոտության տվյալներին։ «Թոփ-5-յակում են Թուրքիան (հարցումների 24 տոկոս), ԱՄԷ-ն (10 տոկոս), Վրաստանը (9), Իսպանիան եւ Հունաստանը (8-ական տոկոս)»,- նշված է հետազոտությունում։ Բացի այդ, առաջին…

Twitter-Ը Վերագործարկում Է Blue Ստուգանիշը, Օգտատերերը Շուտով Կկարողանան Նաև Երկար Գրառումներ Անել

Twitter-ն այսօր վերագործարկում է Blue ստուգանիշը, որի գործարկումը հետաձգվել էր անցած ամիս, երբ օգտատերերը պարզապես վճարել էին բաժանորդագրությունը և այլ անձանց անվան տակ փաստացի կեղծ օգտահաշիվներ բացել։ Twitter-ի օգտատերերը շուտով նաև կկարողանան մինչև 4000 նիշ պարունակող գրառումներ անել, ներկայիսի՝ 280 սիմվոլի փոխարեն։ Twitter Blue ստուգանիշի ամսական բաժանորդագրությունը ներկայում 8 դոլար արժե, սակայն այն կարժենա 11 դոլար այն…

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը մեկնարկում է «Wink» վիդեո հավելվածը

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը ամփոփում է 2022 թվականը բացառիկ ծառայության գործարկմամբ՝ հայաստանյան շուկա բերելով «Wink» վիդեո հավելվածը, որն իր մեջ  համատեղում է օնլայն կինոթատրոնի և ինտերակտիվ հեռուստատեսության գործառույթները։ Ռուսաստանում Wink-ը դինամիկ զարգանում է և 2022 թվականին դիտողների թվով մտել է առաջատար օնլայն կինոթատրոնների թոփ եռյակի մեջ։ Այսօր Հայաստանում Wink-ի հավաքածուն ներառում է ավելի քան 50000 ֆիլմեր, սերիալներ…