Ռուսաստանցիների համար անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ներդրումների համար ամենահանրահայտ երկրների վարկանիշի առաջին երեք հորիզոնականներում են Թուրքիան, ԱՄԷ-ն եւ Վրաստանը։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անշարժ գույքի Tranio միջազգային բրոքերի հետազոտության տվյալներին։

«Թոփ-5-յակում են Թուրքիան (հարցումների 24 տոկոս), ԱՄԷ-ն (10 տոկոս), Վրաստանը (9), Իսպանիան եւ Հունաստանը (8-ական տոկոս)»,- նշված է հետազոտությունում։

Բացի այդ, առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Կիպրոսը, Թաիլանդը, Չեռնոգորիան, Ֆրանսիան եւ Ինդոնեզիան։ Նշվել է, որ 2022թ. հունվար-նոյեմբերին ռուսաստանցիների՝ արտասահմանում անշարժ գույք ունենալու պահանջարկը մեծացել է ավելի, քան ԱՊՀ երկրների մեծ մասում՝ 89 տոկոսով։

Արտասահմանում բնակարան ձեռք բերելու պահանջարկն ավելի մեծ է միայն Մոլդովայում, այստեղ այս ընթացքում կրկնակի ավելի շատ գնումներ են ձեւակերպվել, քան 2021թ.։ 43 եւ 44 տոկոսով ավելացել է պահանջարկը Հայաստանում եւ Ղրղըզստանում՝ համապատասխանաբար։