Երկուշաբթի առավոտյան նավթի գները բարձրանում են. շուկաները գնահատում են Ռուսաստանում հումքի արդյունահանման կրճատման հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսի գինը բարձրանում է 0,57 տոկոսով՝ մեկ բարելը 76,53 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսինը՝ 0,84 տոկոսով՝ 71,62 դոլար։