ՀՀ կենտրոնական բանկի թողարկած 2 հուշադրամներ արժանացել են միջազգային մրցանակների (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2020 թ․ թողարկված «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը արժանացել է 3-րդ մրցանակի «Դասական հուշադրամ» անվանակարգում, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Դրամների համաստեղություն-2021» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էր 31 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2020…

2021-ի 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,137 տրիլիոն դրամ. ցուցանիշը ռեկորդային է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ,…

Պղինձը շարունակում է թանկանալ

Պղնձի գինը շարունակում է աճել հինգշաբթի առավոտյան ամերիկյան արժույթի թուլացման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 1.66 տոկոսով եւ կազմում 4.5630 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1.97 տոկոսով եւ կազմել 9651 դոլար, ալյումինի գինը մնացել…

Կառավարությունը կսուբսիդավորի 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման նպատակով 329 մլն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը: Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության…

Խաղաղագործներին պետք է մղենք միավորվել իրար հետ եւ ձեւավորել ասոցիացիա. Փաշինյան

Ինստիտուտներ, համակարգեր ստեղծելը մեր խնդիրն է. կարծում եմ՝ այսօրվանից մենք պետք է մեր ֆերմերների հետ աշխատենք եւ խաղաղագործներին մենք պետք է մղենք միավորվել իրար հետ եւ ձեւավորել ասոցիացիա, կազմակերպություն, որպեսզի իրենք այսօրվանից կարողանան հաջորդ տարվա համար բանակցել մթերողների հետ եւ անհրաժեշտության դեպքում հարցեր բարձրացնել կառավարության առջեւ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ…

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրման դեպքում կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ին, հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը: Զեկուզող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, հողօգտագործողների եկամուտների աճի ավելացման անհրաժեշտությամբ։ «Հայաստանում առկա են գերնորմատիվային…