Հաջողակ բիզնես-համագործակցության համար միջպետական համաձայնագրերում փոփոխություններ պետք է կատարվեն

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որ նախաձեռնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գործընկերային հարաբերությունների և հայաստանյան շուկայում խոշոր ներդրումների լուրջ հարթակ է դարձել: Համաժողովի կազմակերպիչներն ամենօրյա ջանքեր են գործադրում ոչ միայն նոր համատեղ ձեռնարկների հաջողությունն ապահովելու, այլև արդեն գոյություն ունեցող ձեռնարկների ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, հայկական սարքաշինության…

Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովը նպաստում է Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների գործարար կապերի ընդլայնմանը. Դավիթ Ղալթախչյան

Նախորդ տարի Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր  Ռուսաստանի հայերի միության և Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության, և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Համաժողովը նպատակ ունի ապահովել հայկական արտադրողների ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում,  նպաստել Հայաստանում ԵԱՏՄ երկրների գործընկերների ներդրումների ներգրավմանը: Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովից արդեն մեկ տարի է անցել և համաժողովի համակարգող խորհրդի աշխատակազմն ամենօրյա…

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարցերով խորհրդի նախագահության նիստին

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ՌԴ նախագահի ազգամիջյան հարցերով խորհրդի նախագահության նիստին: Նիստը նվիրված էր հուլիսի 20-ին Յոքշար Օլեյում Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստի ժամանակ  ՌԴ նախագահի տված հանձնարարականների կատարմանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ազգությունների հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, նախագահության խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Տիշկովը, կոնֆլիկտային իրավիճակների մոնիթորինգի և լուծման…

Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանին ՌԴ պետական շքանշան է շնորհել

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Մարդասիրության ոլորտում Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցում մեծ ներդրման համար պարգևատրել.

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանով Արա Արշավիրի Աբրահամյանին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահին և ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանին:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b6-2

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն առաջընթաց է գրանցում. Գլեբ Նիկիտին

Երևանում այսօր բացվել է «Armenia Expo 2017» տասնյոթերորդ միջազգային առևտրաարդյունաբերական ֆորումը: Տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող  120 կազմակերպություն «Armenia Expo 2017»-ին են ներկայացրել իրենց արտադրանքը: Ցուցահանդեսի մասնակիցները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով  ոչ միայն վաճառել իրենց արտադրանքը, այլև կապեր հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ: Ֆորումը կգործի երեք օր: Ցուցահանդեսի պաշտոնական  բացման արարողությանը ներկա էին…

Երևանում հանդիպել են հայ և ռուս գործարարները. ֆոտոշարք

Անցյալ տարի հոկտեմբերին Երևանում կայացած  Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովից հետո  բավականին  լուրջ  և համակարգված  աշխատանք է տարվել հայ և ռուս գործարար շրջանակների միջև՝ արդյունավետ  գործնական հարաբերություններ  ձևավորելու  և զարգացնելու  նպատակով: Այս ընթացքում համաժողովի կազմակերպիչների ակտիվ միջամտության շնորհիվ հայկական մի քանի տասնյակ ընկերություններ գործընկերներ են գտել  ռուսական շուկայում  և որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է:  Բնականաբար,…

Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Մոլդովան կընդգրկվեն Օմբուդսմենի եվրասիական ալյանսի կազմում

Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Մոլդովայի օմբուդսմենները սեպտեմբերի 6-ին Բիշքեկում կստորագրեն Օմբուդսմենների եվրասիական ալյանսի ստեղծման հուշագիր: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն, հղում անելով ՌԴ մարդու իրավունքների լիազորի կայքին: «Սեպտեմբերի 6-ին, Բիշքեկում «Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների ոլորտում նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործման հարցում. ակնկալիքներն ու հեռանկարները» թեմայով միջազգային ֆորումի շրջանակում կկայանա Օմբուդսմենների եվրասիական ալյանսի ստեղծման…