Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովը նպաստում է Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների գործարար կապերի ընդլայնմանը. Դավիթ Ղալթախչյան

Նախորդ տարի Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր  Ռուսաստանի հայերի միության և Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության, և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Համաժողովը նպատակ ունի ապահովել հայկական արտադրողների ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում,  նպաստել Հայաստանում ԵԱՏՄ երկրների գործընկերների ներդրումների ներգրավմանը: Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովից արդեն մեկ տարի է անցել և համաժողովի համակարգող խորհրդի աշխատակազմն ամենօրյա…