Գազի գնի ինչ փոփոխություններ կարող են լինել. Սահմանված մեխանիզմը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից:…

Պղինձը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գներն աճում են՝ Չինաստանում անշարժ գույքի ոլորտի հետ կապված մտահոգությունների նվազման ֆոնին, ցույց են տալիս առեւտրի տվյալները: Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճում է 0,59%-ով՝ հասնելով 4,4592 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։ Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսում աճել է 1,63 տոկոսով՝ մինչեւ 9719,5…

Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները

2022թ-ի հունվարի 10-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up green finance practices in Armenia” ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երրորդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով: Սեմինար քննարկումը նվիրված էր ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքների և ոլորտի բարելավման առաջարկների…