Գազի գնի ինչ փոփոխություններ կարող են լինել. Սահմանված մեխանիզմը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից
Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից:…