Մարկ Ցուկերբերգի կարողությունն այս տարի ավելացել է մոտ 44 մլրդ դոլարով

Անցած տարի Մարկ Ցուկերբերգը մետա-տիեզերքի համար պատրաստ էր ծախսել մինչեւ վերջ, որպեսզի գերիշխի վիրտուալ իրականությունում, գրել է Fortune-ը։ Եվ դա նրա վրա քիչ փող չի նստել։ Ինչ-որ պահի նրա կարողությունը նվազեց ավելի քան 100 մլրդ դոլարով՝ ցնցող անկում millennial-ի համար, որն ընդամենը մի քանի տարի առաջ հարստությամբ երրորդ մարդն էր աշխարհում։ Այս տարի մինչեւ հիմա…

Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ ամերիկյան պետական պարտքի հետ կապված անորոշության իրավիճակում։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,77 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75 դոլարի, WTI-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,78 տոկոսով՝ հասնելով 71,13 դոլարի:

ՀՀ-ում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ. եթե ժամկետն անցավ, այն ուտիլիզացնելու տեղ չունենք. փորձագետ

12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել. հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ, եթե ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը: Նա նաեւ նշել է. «Քանի օր է Երևանը ծխի մեջ կորած է, պատկան մարմինները դեռ ոչինչ չեն կարողանում…