Անցած տարի Մարկ Ցուկերբերգը մետա-տիեզերքի համար պատրաստ էր ծախսել մինչեւ վերջ, որպեսզի գերիշխի վիրտուալ իրականությունում, գրել է Fortune-ը։

Եվ դա նրա վրա քիչ փող չի նստել։ Ինչ-որ պահի նրա կարողությունը նվազեց ավելի քան 100 մլրդ դոլարով՝ ցնցող անկում millennial-ի համար, որն ընդամենը մի քանի տարի առաջ հարստությամբ երրորդ մարդն էր աշխարհում։

Այս տարի մինչեւ հիմա նա կենտրոնացել է ֆիզիկական աշխարհի վրա՝ սկզբում կրճատեց իր Meta Platforms կորպորացիայի ծախսերը, իսկ հիմա աշխատում է իրական մրցակցի՝ Իլոն Մասկի Twitter-ի ուղղությամբ։

Արդյունքներն, ըստ երեւույթին, պտուղներ են բերում։ Ցուկերբերգի կարողությունը, որը զգալի չափով բաղկացած է Meta-ի իր բաժնեմասից, այս տարի ավելացել է մոտ 44 մլրդ դոլարով, ինչն ամենամեծ ցուցանիշն է, որը գրանցել է Bloomberg Billionaires Index-ը։

Չնայած Meta-ի արժեթղթերն ուրբաթ փոքր-ինչ էժանացել են Նյու Յորքում, Ցուկերբերգի արդյունավետությունն արժեթղթերը բարձրացրել է երկրորդ տեղ ըստ S&P 500 ինդեքսի՝ ավելանալով ավելի քան 100 տոկոսով եւ նրա սեփական կապիտալը մեծացնելով՝ 89,9 մլրդ դոլար։

Ուրբաթ Bloomberg News-ը տեղեկացրել է, որ Instagram Meta պլատֆորմը նախատեսում է գործարկել Twitter-ի մրցակցին արդեն հաջորդ ամիս։ Հարցին տեղյակ մարդկանց խոսքով՝ տեքստային հավելվածը ներկայում թեստավորվում է նշանավոր եւ ազդեցիկ մարդկանց հետ։

Bloomberg Intelligence վերլուծաբաններ Մանդիպ Սինգհը եւ Դամիան Ռեյմերցը կարծում են, որ Meta-ն Twitter-ից բաժին ստանալու ավելի մեծ շանսեր ունի, քան ավելի փոքր մրցակիցներից։

«Meta-ն կարող է բախվել դժվարությունների Twitter-ի օգտատերերին իր պլատֆորմ ներգրավելիս»,- նշվել է նկատառման մեջ, բայց դա «կարող է սպառնալիք լինել Twitter-ի համար, որի ներգրավվածությունը, հավանաբար, տուժել է ակտիվ օգտատերերից ամենամսյա բաժանորդավճարի գանձման պատճառով»։

Meta-ի հասույթի հեռանկարները եւս բարելավվում են, գրել են Loop Capital Markets-ի վերլուծաբաններ Ռոբ Սանդերսոնը եւ Ալան Գուլդը մայիսի 15-ի գրառման մեջ։ Վերլուծաբանները նպատակ են նշել մեկ բաժնետոմսը 320 դոլարը՝ ուրբաթ օրվա 245,64 դոլարի փոխարեն։