Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են ԵԱՏՀ խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները, հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Այսօրվա խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ:

ԵՏՄ-ն առարկայորեն կքննարկի արտասահմանյան ինտերնետ խանութներից ապրանքների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը

ԵՏՄ-ն 2020 թվականի II-III եռամսյակում միջկառավարական խորհրդի նիստում առարկայորեն կքննարկի արտասահմանյան ինտերնետ խանութներից ապրանքների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք միջկառավարական խորհրդի նիստում մեր առաջարկը կանենք: Այժմ մեր առաջարկը վերլուծության համար կուղարկենք ԵՏՄ անդամ երկրներին եւ հավանաբար II-III եռամսյակում այդ հարցն առարկայորեն կքննարկենք»,-…