Քննարկվել են Հայաստան-ԵՏՄ որակի ենթակառուցվածքի եւ տեխնիկական կանոնակարգման հարցեր

Հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են եւ հավանության արժանացել: Այս մասին, մարտի 15-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանը: Վերջիններս Հայաստանում էին…