Չինացի օդերեւութաբանները մթնոլորտային դիտարկումների բարձրության համաշխարհային ռեկորդ են սահմանել

Չինաստանում ստեղծված «Ցզիմու-1» դիրիժաբլի օգնությամբ չինացի օդերեւութաբանները կիրակի օրը Տիբեթում համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել մթնոլորտային դիտարկումների բարձրության գծով՝ ծովի մակարդակից 9 032 մետր բարձր, տեղեկացրել է «Սինհուա»-ն։ Թռչող սարքը՝ աերոստատը, ստեղծել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի Աերոտիեզերական տեղեկատվության ինստիտուտում՝ մթնոլորտային միջավայրի մոնիթորինգ իրականացնելու համար։ Սարքն ունի 55 մետր երկարություն եւ 19 մետր բարձրություն։ Ծավալը 9 60…

Իրանը Ռուսաստանին է հանձնել նավթագազային ոլորտում համագործակցության քարտեզը

Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը  լավ լուծումներ են գտել նավթագազային ոլորտում համագործակցության համար, Թեհրանը Մոսկվային է հանձնել ոլորտի «համագործակցության քարտեզը», «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարության օրակարգում է ռուսական ընկերությունների եւ Ռուսաստանի կառավարության հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների լուրջ դիտարկումը։ «Կողմերը բանակցություններ են…

Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին․ԶԼՄ

Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին, գրում է Yeni Safak-ը։ «Դեռ պահպանվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը, Եվրոպայում շարունակվում են այլընտրանքային գազի որոնումները։ Որպես տարբերակ դիտարկվում է իսրայելական գազը»,-գրում է թերթը։ Թերթը նաեւ նշում է, որ նոր հորատիչ նավը, որն ուղեւորվել է Հարավային Կորեայից մարտի 7-ին, ուղղորդվում է դեպի Թունիս։…