Հայտնի են «Որակի նշան 2021՝ տարվա լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» մրցանակակիրները
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Որակի նշան 2021՝ տարվա լավագույն ապրանքանիշ եւ հանրային ծառայող» մրցանակաբաշխությունը: Ուսումնասիրությունների, հետազոտությունների և հարցումների արդյունքում լավագույն ճանաչված հանրային ծառայողները, պետական համակարգի աշխատակիցներն ու ընկերությունները տարբեր անվանակարգերում ստացան մրցանակներ: Ոլորտում իրականացրած բարեփոխումների և արդյունավետ աշխատանքի համար «Որակի նշան՝ հանրային ծառայող» մրցանակ տրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…