ՀՀ կադաստրի կոմիտեն դարձավ չափագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի և կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանի, առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ընթացող Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին:  Հայտնում են կոմիտեից: Միջոցառման պաշտոնական բացման արարողության ժամանակ Չափագրողների միջազգային ֆեդերացիան հաստատել է ՀՀ Կադաստրի կոմիտեի անդամակցությունը:…