ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ

ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին Աստանայում համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կգործարկվի ազատ առեւտրի գոտին, որը ապրանքների բավականին մեծ տեսականու ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում: Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնամասշտաբ եւ ոլորտային համագործակցության վերաբերյալ: ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական…

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները: Իր հերթին, նախագահ Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ եւ նշել, որ Մոլդովայի և Հայաստանի երկկողմ…

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: